ՀՀ ջրային ռեսուրսի կառավարումը վստահվել է մարզական լրագրողի մասնագիտացում ունեցող անձի․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
17.08.2021 | 19:10Եթե Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը քաղաքական հայտարարություններ է անում, ապա թող պատասխանի հարցին, թե ինչո՞ւ են քաղաքացիները վճարում Սևանից, որն ազգային հարստություն է, ջրի բաղթողնման համար: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Հայաստանի ջրային ռեսուրսը վստահվել է սպորտային լրագրության ոլորտում մասնագիտացող անձի»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Նրա խոսքով՝ Սարգսյանն ԱԺ-ում իր ղեկավարած ոլորտի վերաբերյալ հարցերին ոչինչ չասող պատասխաններ հնչեցրեց : «Փոխարենը նա ակտիվորեն հանդես եկավ քաղաքական ելույթներով»,- նկատեց Վարդևանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: