ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողման մասին նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում էր կառավարության՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Կողմ՝ 64, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 1 ձայներով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը:

Մինչ քվեարկությունը ընդդիմադիր պատգամավորները վարման կարգով ելույթ ունենալով՝ նիստը նախագահողին կոչ արեցին սաստել և հորդորել Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին, որ պատասխանի Սևանի մասին հնչած հստակ հարցերին, ոչ թե քաղաքական ելույթ ունենա ԱԺ ամբիոնից։

Պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց․ «Ձեր այդ բորբոքիչ ելույթն ապացուցեց, որ դուք չունեք այստեղ բերված հարցերի պատասխանները և թատրոն սարքեցիք, որպեսզի խուսափեք պատասխանելուց»։

Պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ «անտակտ» որակեց Կարեն Սարգսյանի ելույթը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ պետական պաշտոնյաները նաև քաղաքական գործիչներ են, և յուրաքանչյուր պաշտոնյա ինքն է որոշում, թե ինչ ելույթ ունենա ԱԺ ամբոինից։

Մանրամասները՝ տեսանյութում: