Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուն աշխատանքային գրքույկ կներկայացնի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
16.08.2021 | 10:58Ընթանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհրդի նիստը:
Իրավաբան Գառնիկ Թորոսյանն առաջադրվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու:
Բացի Գառնիկ Թորոսյանից՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է ևս երկու թեկնածու՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնականը Դավիթ Մկրտումյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Կառավարությունը ձեռնամուխ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի նոր՝ միասնական մարմնի ստեղծմանը։ Նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է կենտրոնանա միայն կոռուպցիոն հանցագործությունների քննման ուղղությամբ և որն իրականացնելու է նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն։
Մանրամասները՝ տեսանյութում: