ՀՀ ՊՆ-ն առաջարկում է անցկացնել նոր վարժական հավաքներ՝ ներգրավելով 2․169 քաղաքացու

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է եռամսյա վարժական հավաքներ իրականացնել՝ ներգրավելով ընդհանուր մինչև 2 169 քաղաքացու, որոնցից 1 164-ը՝ շարքային, 254-ը` ենթասպայական, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական և ինժեներական մասնագիտություններով: Նախագիծն օգոստոսի 10-ին հանրային քննարկման է դրվել e-draft.am կայքում։

Ըստ նախագծի՝ վարժական հավաքներն իրականացնելու համար կառաջանա լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն՝ 3 027 611 000 ՀՀ դրամի չափով: Դրանք կատարվելու են ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված, ինչպես նաև՝ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

Որոշման նախագծի համաձայն՝ վարժանքներն իրականացվելու են 2021 թվականի օգոստոսի 25-ից  նոյեմբերի 25-ը՝ ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավելով տրանսպոր­տային միջոցներ։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացատրվում է հետևյալ կերպ․
«Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն՝ ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով»։

Նախագծի մեջ նշվում է, որ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ և հետագա տարիներին մարտական հերթապահության կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ:

Արփի Հակոբյան