Նոր սահմանափակում լրագրողների համար` ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո
Քաղաքականություն
11.08.2021 | 13:27Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո Պետական պահպանության ծառության աշխատակիցներին հրահանգվել է արգելել լրագրողների մուտքը խորհրդարանի օթյակ։
Հիշեցնենք` իրավիճակը լարվել էր այն բանից հետո, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում հայտարարել էր` «կապիտուլյանտ », «հողատու » արտահայտությունները անձնական վիրավորանք չեն, այլ` քաղաքական գնահատական: Սաղաթելյանի ելույթից հետո ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը տեղից կանգնել ու գոռգոռում էր, ընդդիմադիր պատգամավորներն ի պատասխան նույնպես սկսեցին բղավել:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած սահմանափակումներով, որոնք վերաբերում էին խորհրդարանում լրագրողների աշխատանքին, օթյակ մուտքի արգելք սահմանված չէր։
Նարեկ Կիրակոսյան