Ի՞նչ է նշանակում ՀՀ ներկայացուցչի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ին նամակով դիմելը, ի՞նչ պետք է հաջորդի դրան․ պարզանաբում են տեղացի և միջազգային փորձագետները

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Նախորդ շաբաթ Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ էր հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին և ներկայացրել Ադրբեջանի ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։

Նամակը Հայաստանում տարատեսակ քննարկումների առիթ էր դարձել, ոմանց մոտ էլ թյուրըմբռնում էր առաջացրել, որ այդպես Հայաստանը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ին՝ Անվտանգության խորհրդում Ադրբեջանի գործողությունները քննարկելու համար։

ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Factor.am-ի հետ զրույցում ողջունեց նախաձեռնությունը, նշեց, որ նամակն ունի ինֆորմացիոն բնույթ, տեղեկացնում է Հայաստանի շուրջ կատարվածի մասին, սակայն ընդգծեց՝ այն ոչ մի դեպքում չի կարելի համարել Հայաստանի կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ հարցի վերաբերյալ պաշտոնական դիմում։

«Նամակը Հայաստանի պաշտոնական գնահատականն է տեղի ունեցողի վերաբերյալ և նշում է այն հիմքերը, որոնցով երկիրը, անհրաժեշտության դեպքում, կապահովի իր անվտանգությունը։ Դա խոսում է մեր ավելի ակտիվ արտաքին քաղաքականության մասին։ Հայաստանը, այնուամենայնիվ, նաև երբեք չի բացառել, որ անհրաժշտության դեպքում իրեն իրավունք է վերապահելու օգտագործել իր ունեցած բոլոր հնարավորությունները՝ խոչընդելու համար թուրք-ադրբեջանական ոտնձգությունները,- ասաց նա՝ նշելով, որ դեռևս ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու անհրաժեշտություն չկա, բայց դրա համար որևիցե կաշկանդող հանգամանք էլ չկա,-պետք է պարզապես մաքսիմալ ջանք գործադրել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները, որոնցից 3-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, այնպես անեն, որ գործը դրան չհասնի»։

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն իր նամակով հայտնել էր, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ զուգորդվում են ամենաբարձր մակարդակով հնչող տարածքային պահանջներով, ռազմական գործողությունների սպառնալիքով, ազգային պատկանելության հողի վրա ատելության խոսքով։ 

«Հայաստանը հաստատակամ է իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիմքով։  Հայաստանը հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և հարատև քաղաքական կարգավորումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված էր հաղորդագրությունում՝ հավելումով, որ նամակը ներկայացվել  է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և առաջիկայում կհրապարակվի որպես ՄԱԿ ԱԽ պաշտոնական փաստաթուղթ։ 

 ՄԱԿ-ի մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով նախկին անկախ փորձագետ, ամերիկացի իրավաբան և պատմաբան Ալֆրեդ դե Զայասը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ի ներկայացուցչի նամակը անհրաժեշտ քայլ էր: «Հայկական սփյուռքը հզոր ձայն ունի Ֆրանսիայում, և, հետևաբար, կարևոր է, որ ՄԱԿ -ում Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցիչը քաջածանոթ լինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի փաստարկներին»։

Փորձագետը նշեց՝ Անվտանգության Խորհրդի օգոստոս ամսվա նախագահությունը ստանձնելու է Հնդկաստանը, իսկ սեպտեմբերինը`Իռլանդիան։ Ալֆրեդ դե Զայասի  համոզմամբ՝ Ադրբեջանի անօրինական ագրեսիայի և դրա ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների մասին օրինական դիմումը պետք է ներկայացվի Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր նախագահի առջև:

 «Հայաստանը պետք է պահանջի, որ Խորհուրդը վերահաստատի ՄԱԿ -ի կանոնադրության 2 -րդ հոդվածի 4 -րդ կետում ամրագրված ուժի կիրառման արգելքը որպես պարտադիր օրենք, և որ դրան հաջորդեն հետևանքներ Ադրբեջանի համար: Միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ ուժի մեջ մտնելուց հետո անպատժելիությամբ ագրեսիան այլևս անընդունելի է: Այն, ինչ արեց Ադրբեջանը 2020 թվականի հոկտեմբերին, ՄԱԿ -ի կանոնադրության 39 -րդ հոդվածի նպատակների՝ միջազգային խաղաղության լուրջ խախտում էր, ինչպես նաև՝ ուժի կիրառման արգելքի խախտում: Այս իրավիճակը հանդուրժելը վտանգավոր նախադեպ կստեղծի և կհակասի կանոնների վրա հիմնված միջազգային կարգ հաստատելու ընդհանուր ջանքերին»,- ասաց նա։

Ամերիկացի փորձագետի  խոսքով՝ արդարությունը վերականգնելուն և հակամարտության տևական լուծում գտնելուն լուրջ խոչընդոտ են Ադրբեջանի և Թուրքիայի տարածած ստերի և խեղաթյուրումների օվկիանոսը և միջազգային հայտնի լրատվամիջոցների մեղսակցությունը դրան`տեղում  խեղաթյուրված փաստերը չուղղելու և Ադրբեջանի կողմից մանիպուլյացիաները չբացահայտելու պատճառով։

 «Աշխարհում և ՄԱԿ -ում տեղեկատվության հսկայական պակաս կա, և, հետևաբար, Հայաստանի և հայկական սփյուռքի գործն է`ներկայացնել պատմական ճշմարտությունը: Ադրբեջանի անընդունելի տարածքային պահանջները, ռազմական գործողությունների մասին շարունակվող սպառնալիքը և հայերի դեմ գռեհիկ ատելության խոսքը պետք է միջազգայնորեն դատապարտվեն։ 

Քանի որ Ադրբեջանի գործողությունները ագրեսիայի հանցագործություն  են՝ 2010 թվականին Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի կողմից ընդունված Կապալայի սահմանման համաձայն, Անվտանգության խորհուրդը պետք է գործը փոխանցի Միջազգային քրեական դատարան, այլապես Միջազգային քրեական դատարանի նոր գլխավոր դատախազը կարող է իր հայեցողությամբ հետաքննությունը սկսել»,- նշեց փորձագետը՝ հարկ համարելով մատնանշել, որ 2021 թվականի հուլիսից այստեղ գլխավոր դատախազը Միացյալ Թագավորությունից Քարիմ Խանն է։

Հռիփսիմե Հովհաննիսյան