Իրարանցում ԱԺ դահլիճում. միջամտեցին անվտանգության աշխատակիցները, նիստի հեռարձակումը դադարեցվեց. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
Բոլորը

Խորհրդարանում իրավիճակը լարվեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո, երբ պատրաստվում էր ելույթ ունենալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները տեղից սկսեցին բղավել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանին և Արմեն Ռուստամյանին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը տեղից ընդդիմացավ, ինչը բորբոքեց իշխանական պատգամավորներին և վերջիններս նույնպես սկսեցին տեղից բղավել։

Ալեն Սիմոնյանը պատգամավորներին հորդորում էր տեղերից վեր չկենալ։ ԱԺ նախագահն առաջարկեց օրենքով սահմանված կարգով օգտագործել բոլոր հնարավորությունները, սակայն պատգամավորները տեղերից վեր էին կացել և շարունակում էին բղավել:

«Ես ներս եմ հրավիրում անվտանգության աշխատակիցներին։ Խնդրում եմ կարգուկանոն հաստատել դահլիճում»,- ասաց ԱԺ նախագահը։

Զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ: Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը։

Մանրամասները՝ տեսանյութում: