Ինչու Ադրբեջանին չսաստեցին և ինչու չի արժանանում համապատասխան գնահատականի․ Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

«Ակնհայտ է, որ բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել մեր տարածաշրջանում: Հայաստանի Հանրապետությունն Արցախի հետ մեկ այլ գործոն էր անվտանգության և տնտեսության զարգացման տեսանկյունից, մեկ այլ գործոն է ստեղծված աշխարհագրական իրադրության մեջ: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ այս տեսանկյունից պետք է գնահատական տալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի աշխատանքին:

«Այս պատերազմի բացասական կողմերից մեկն այն մեծ խառնաշփոթն էր, որ ստեղծվել էր Հայաստանում։ Այդ քաոսը, օրինականության բացակայությունը, նաև մարտական գործողությունների դաշտից մեր զինծառայողների հետնահանջը, այս տեսանկյունից նաև այս հանձնաժողովը պետք է համապատասխան համագործակցություն իրականացներ»,- նշեց Օհանյանը։

« Այս օրերին նկատում եմ, որ ինքնաքննադատության որևիցե մի կետ չկա, մեղքի զգացումը բացակայում է որոշ մարդկանց մոտ, այս ամբիոնի մոտ պահվածքը խոսում է նաև այն մասին, որ քննարկումների մշակույթի բացակայություն գոյություն ունի»,- նշեց պատգամավորը:

«Արդյո՞ք փայլուն էր ձեր կատարած աշխատանքը, արդյո՞ք փայլուն էր, որ բանակցային ամբողջ ռեսուրսը մսխվեց…, արդյո՞ք փայլուն էր, որ մենք վատացրինք մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակից հետ: Իհարկե, փայլուն չէր, այս ամենից հետո կարող ենք միայն ասել, որ մեր ռազմավարական դիրքերը փայլուն կերպով տվեցինք ադրբեջանցիներին»,- անդրադառնալով իշխանության գործունեությանը՝ նշեց Օհանյանը՝ ընդգծելով, որ իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի ստեղծված իրավիճակի համար:

«Դուք անընդհատ կրկնում եք, որ Ադրբեջանն է մեղավոր, մենք էլ ենք ասում՝ ինչո՞ւ Ադրբեջանին չսաստեցինք, ինչո՞ւ Ադրբեջանը, որպես սադրանք իրականացնող պետություն, այսօր էլ միջազգային հարթակներում համապատասխան գնահատականի չի արժանանում»,- նշեց Օհանյանը:

Անդրադառնալով Զինված ուժերում իրականացվող փոփոխություններին՝ ՊՆ նախկին նախարարը կարծիք հայտնեց, որ դրանց արդյունքում խաթարվել են ՊՆ-ԳՇ փոխհարաբերությունները: Օհանյանը հավելեց, որ, իր դիտարկմամբ, հայրենասիրության մակարդակը իջեցվել է:

Մանրամասները՝ տեսանյութում: