Լրագրողների աշխատանքի սահմանափակումները ծրագրված քաղաքականության հետևանք են․ խմբագիրները դժգոհ են առկա վիճակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը կժամանի Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
Բոլորը

«Սահմանափակումներն այնպիսի քանակ ու որակ են կազմում, որ իրապես ազդում են արդեն րագրողների աշխատանքի վրա։ Ես այստեղ նաև լրատավական դաշտի, համքարության մեղքն եմ տեսնում, որ մենք ինչ-որ փոքրիկ հարցերում զիջեցինք և հիմա կանգնել ենք ավելի լուրջ հարցերի առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

Խմբագիրը շեշտեց, որ այս տարիներին նկատել է՝ եթե առաջ մամուլի խոսնակները կարող էին արագ բանավոր կերպով պատասխանել լրագրողների հարցերին, ապա այժմ մեծապես գրավոր հարցումներ են պահանջում, որը լրագրողի աշխատանքը դժվարեցնում է․ «Կամ, օրինակ, դիմում ենք, որպեսզի լրագողներին թույլ տան մտնել կալանավայրեր, այցելել դատապարտյալներին ու ստանում ենք ցինիկ պատասխան, որ զբաղվածության պատճառով չեն կարող լրագրողների մուտքը կալանավայր թույլատրել»։

Արմինե Օհանյանը նշեց՝ սահամանափակումների մեջ տեսնում է հստակ քաղաքականություն․ «Ես ուղղակի տեսնում եմ, որ այստեղ կա հստակ ծրագրված քաղաքականություն, որը գալիս է երկրի առաջին դեմքից։ Այստեղ լուրջ պայքար է հարկավոր և մենք՝ լրագրողները, խմբագիրները պետք է միասնական լինենք այս հարցում»։

«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի կարծիքով այն, ինչ կատարվում է, մասսայական բռնություն է մամուլի նկատմամբ․ «Տարիներ առաջ, եթե լրատվական դաշտի ներկայացուցիչները ծեծվում էին, բռնության ենթարկվում, դատական մարմինների դիմում, ապա այժմ փափուկ ուժ են կիրառում նրանց նկատմամբ»։

Աննա Հակոբյանի խոսքով, եթե բիրտ ուժ է կիրառվում, դա ավելի լայն արձագանք է ստանում ու դատապարտվում, իսկ այս ձևով անգամ նմանատիպ սահմանափակումների կողմնակիցներ են հայտնվել դաշտում։

Մանրամասները՝ տեսանյութում։