Մեր գործընկերները լինելու են ազատության մեջ, որևէ կասկած չկա. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
09.08.2021 | 12:29Պատգամավորի անձեռնմխելիության վերաբերյալ դիմումը պատրաստ է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Հայաստան» դաշիքնով ընտրված երկու պատգամավորները շարունակում են մնալ կալանավորված:
«Եթե ոչ այսօր, ապա վաղը Սահմանադրական դատարան դիմում կներկայացվի այդ հարցով… ՍԴ դիմում ներկայացնելով՝ որոշակի գործընթացներ կընթանան՝ դրանից բխող զարգացումներով: Այն, որ այդ կալանավորումները վերանալու են և մեր գործընկերները լինելու են ազատության մեջ, որևէ կասկած չկա: Աբսուրդ է, ապօրինություն է իրավական ամենաթողության դրսևորում է, բայց դա էլ է ունենալու իր ավարտը»:
Մանրամասները՝ տեսանյութում: