«Թալիբան» շարժումը ԱՄՆ -ից պահանջել է չմիջամտել Աֆղանստանի գործերին

Լուրեր

20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատ-ցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Ծայրահեղական «Թալիբան» շարժումը նախազգուշացրել է ԱՄՆ -ին ՝ պահանջելով չմիջամտել Աֆղանստանի գործերին, հայտնում է «Sputnik»-ը ՝ վկայակոչելով շարժման քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:

Ավելի վաղ ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress ռմբակոծիչները օդային հարվածներ են հասցրել թալիբներին Ջաուզջան նահանգի մայրաքաղաք Շիբերգանում: Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ավելի քան 200 թալիբ գրոհային է ոչնչացվել:
Թալիբանի քաղաքական գրասենյակի ներկայացուցիչը նշել է, որ երկրում կատարվողի մեղավորը Աֆղանստանի իշխանություններն են:

Թալիբներն ավելի վաղ հայտնել էին, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Կունդուզ և Սարի Պուլ նահանգները, ինչպես նաև Թախար նահանգի վարչական կենտրոնը:

Աֆղանստանում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ -ը և ՆԱՏՕ –ի անդամ պետությունները սկսել են մայիսի 1-ին իրենց զորքերը դուրս բերել հանրապետությունից՝ համաձայն 2020 թվականին Թալիբանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև ստորագրված խաղաղության համաձայնագրի։
Ենթադրվում է, որ ուժերի դուրսբերումը կավարտվի մինչեւ սեպտեմբերի 11 -ը:

Տաթև Ֆռանգյան