Բարևներ և շնորհակալություն կփոխանցեք Ձեզ հուշողին․ Վլադիմիր Վարդանյանը՝ Ագնեսա Խամոյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.05.2026 | 13:42
ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հայտնել են ԱԹՍ-ների հարվածների մասին
18.05.2026 | 13:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
18.05.2026 | 13:31
ՔԿ-ն դիմակավոր անձանց տեսանյութի մասով քրեական վարույթ է նախաձեռնել
18.05.2026 | 13:21
Վաղը Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը
18.05.2026 | 13:11
Միջազգային հյուրերը՝ ջրում. Բաքվում հեղեղն ու անձրևը խաթարել են ՄԱԿ-ի WUF-13 ֆորումի բացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 13:05
«Սարդարապատը» դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:54
«Նիկոլ, քեզ ջրելու ենք»․ դիմակավոր անձինք սպառնում են Փաշինյանին, նա արձագանքում է կոշտ բառապաշարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:46
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:45
«Ագարակ» անցակետում շինսալիկներ տեղափոխող բեռնատարից 28 կգ հաշիշ է հայտնաբերվել․ ՊԵԿ
18.05.2026 | 12:34
Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալով կվերադառնան Կաունասից
18.05.2026 | 12:26
ՔՊ-ին սատարող անձի լուսանկարով անպարկեշտ տեսանյութ հրապարակելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
18.05.2026 | 12:25
Ադրբեջանից ՀՀ արտահանումը 2026 թվականի սկզբից գերազանցել է 9,6 միլիոն դոլարը
18.05.2026 | 12:18
Յանիկ Սիները հաղթել է Հռոմի «Մասթերսում» ու սահմանել ռեկորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:10
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:10
«Ուժեղ Հայաստանի» 7 ներկայացուցիչ կալանավորվել է // Արցախի թանգարանները ոչնչացման վտանգի տակ են․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Խորհրդարանում քննարկվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն Վլադիմիր Վարդանյանն է, ով նախորդ գումարման խորհրդարանում ևս այդ պաշտոնն էր զբաղեցնում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Վլադիմիր Վարդանյանից հետաքրրքվեց` բարոյապես ինչպե՞ս էր իրեն զգում պատգամավորը, երբ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի նկատմամբ հետապնդումներ էին իրականացվում կամ շրջափակվում էր ՍԴ-ն, կամ երբ հետապնդվում էր Հրայր Թովմասյանը, որը նշանակվելուց կարճ ժամանակ անց իրեն նշանակել էր աշխատակազմի ղեկավար:

Վարդանյանն ընդգծեց` շնորհակալ է այն աշխատանքի և փորձի համար, որ ստացել է Գագիկ Հարությունյանից: «Ինչ վերաբերում է բարոյական կողմին, դուք չէ, որ գնահատելու եք, ես միշտ եղել եմ սահմանադրական արդարադատության պաշտպան է մնալու եմ:

Մի կարևոր բան կա՝ ՍԴ աթոռին նստելով՝ անձը չի վերածվում դատավորի: Եթե դատավորը թույլ է տալիս երրորդ սորտի քաղաքական գործչին վայել արտահատություններ ու մոռանում է իր առաքելությունը, թե ինչի համար է երդում տվել, ապա ունենք իրավիճակ, երբ առկա է դատավորի աթոռ, բայց չկա դատավոր»,- նշեց Վարդանյանը:

«Բարևներ և շնորհակալություն կփոխանցեք Ձեզ հուշողին»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը՝ դիմելով Ագնեսա Խամոյանին՝ հավելելով, որ գիտի, թե որտեղից են ծնվում նրա հարցերը: Խամոյանը հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Վարդանյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ հանուն հայրենիքի և արդյո՞ք նրա համար անականկալ էր Արարատ Միրզոյանի (ում հետ քավոր-սանիկական կապի մեջ է)՝ ԱԱԾ-ի հետ հանուն հայրենիքի համագործակցելու մասին հայտարարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: