Իրաքը դադարեցնում է դեպի Բելառուս բոլոր ուղևորատար ավիաչվերթները

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Իրաքն անորոշ ժամանակով դադարեցնում է դեպի Բելառուս բոլոր ուղևորատար ավիաչվերթները: Iz․ru-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 7-ին Facebook-ի իր էջում հայտնել է Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։

Ընդ որում, դա չի վերաբերում Բելառուսից Իրաք չվերթներին. դրանք կշարունակվեն: «Իրաքյան ավիաուղիներ» ավիաընկերությունը հստակեցրել է, որ մեկ շաբաթով դադարեցնում է դեպի Մինսկ թռիչքները:

Որոշումը հայտարարվել է Իրաքից անօրինական ներգաղթյալների թվի աճի ֆոնին, որոնք փորձում են բելառուսական սահմանով հասնել Լիտվա:

Ինչպես նույն օրը Twitter-ի իր էջում գրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, նա ողջունում է Իրաքից Բելառուս ավիաչվերթների դադարեցումը:

ԵՄ-ի և Իրաքի շահերից է բխում միգրանտներին քաղաքականության գործիքներ դարձնելու կանխարգելումը և մարդկանց պաշտպանությունը քրեական կառույցների կողմից չարաշահումներից, եզրափակել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

Ավելի վաղ այդ օրը Լիտվայի իշխանությունները հայտարարել էին անօրինական միգրանտներին 300-ական եվրո վճարելու պատրաստակամության մասին, եթե նրանք համաձայնեն լքել երկիրը և վերադառնալ հայրենիք:

Հուլիսին Լիտվան հայտարարել էր երկրում միգրացիոն ճգնաժամի մասին և մեղադրել Բելառուսին դրա համար պայմաններ ստեղծելու մեջ: Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի խոսքով ՝ երկիրը Եվրամիության համակողմանի օգնության կարիք ունի, իսկ այն, ինչ տեղի է ունենում Լիտվա-Բելառուս սահմանին, «հիբրիդային հարձակում է Լիտվայի վրա, որը ֆինանսավորում է բելառուսական ռեժիմը»:

Միգրացիոն գործընթացները զսպելու համար հուլիսի 9-ին Լիտվայում սկսվել է Բելառուսի հետ սահմանին պատի տեղադրումը։