«Քնած» քրեական գործեր, ՄԱՍ 2-րդ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:22
ԱՄՆ-ն Իրանի մեկուսացման նոր գործողություն է սկսել Թեհրանի և նրա գործընկերների դեմ «տնտեսական հարձակման» շրջանակում
25.08.2026 | 11:21
Խուզարկում են նաև Սիրուշոյի ընկերությունը. Ալեքսանդր Կոչուբաև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:13
Կասկադի հարևան տարածքից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
25.08.2026 | 10:46
Փաստաբան Կոչուբաևին չեն թույլատրում մտնել Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:40
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլատրեցին մտնել Լևոն Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:35
Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
25.08.2026 | 10:24
Փաշինյանն ու Կառավարության անդամները ԱԺ նիստից առաջ սրճել են Սարյան փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
25.08.2026 | 09:59
Խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը. ՈւՂԻՂ
25.08.2026 | 09:40
ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել
25.08.2026 | 09:21
Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե. խուզարկություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում
25.08.2026 | 09:12
Իրավապահները խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը
Բոլորը

«Տո մկին էլ, ձկին էլ։ Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ, չի պլստալու, չի՛ պլստալու»…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս ելույթը հնչեց 2018-ի սեպտեմբերին և  հանրության շրջանում բավականին մեծ ոգևորություն  առաջացրեց։ Ինչպես հեղափոխության օրերին, այնպես էլ դրանից ամիսներ անց, Փաշինյանը հաճախ էր նման սուր ելույթներ ունենում, պարբերաբար խոստանալով՝ ժողովուրդը շուտով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անունները կտեսնի սկանդալային քրեական գործերում։

Թեև այս անգամ էլ Փաշինյանը չբարձրաձայնեց, թե կոնկրետ որ նախկինը «չի պլստալու», այնուամենայնիվ հանրությունն արդեն իսկ ակտիվորեն քննարկում էր Հովիկ Աբրահամյանի անունը։

Նախկին վարչապետի անունը քրեական գործի շրջանակում սկսեց շրջանառվել հեղափոխությունից երկու ամիս անց։ Ազգային անվտանգության ծառայությունը 2018 թվականի օգոստոսի 8-ին տեսանյութ հրապարակեց, նշելով՝ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, «Ամբիկ Գևորգյան»-ի անվամբ ձևակերպված Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում խուզարկություն է իրականացվել։ Հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում՝ ձեռքի 3  գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 տարբեր տեսակի հրացաններ, 2 ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

Տեսանյութի հրապարակման հենց հաջորդ օրը դեպքին անդրադարձավ այդ ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող  Արթուր Վանեցյանը՝ աղմկահարույց մանրամասներ հաղորդելով։ Ըստ նրա՝ կար վարկած, որ Հովիկ Աբրահամյանի գործարանից հայտնաբերված զենքը կիրառվել է «Մարտի 1»-ի արյունալի իրադարձությունների ժամանակ։ Հովիկ Աբրահամյանը, սակայն, շտապեց հերքել իր կապը հայտնաբերված զենքերի հետ։  

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 2018-ի օգոստոսի 10-ին հանրորեն վտանգավոր արարքի կատարման հոդվածով մեղադրանք առաջադրվեց Ամբիկ Գևորգյանին և Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին։ Ըստ որի՝ վերջինս  Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով զենք զինամթերք է ձեռք բերել։ Նրանք ձերբակալվեցին, ապա՝ կալանավորվեցին։ Դեռ այս գործի շուրջ աղմուկը չէր մարել, երբ Քննչական կոմիտեն հայտարարեց Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի կողմից լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի մասին։Մեկ ամիս անց՝ նոր տեղեկություններ ստացվեցին Աբրահամյանի առաջին քրեական գործով։ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներում հայտնաբերված զենքերի փորձաքննությունն ավարտվել է: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան