ՔՊ-ն առաջնային ընտրելու է պաշտպանության և պետաիրավական հանձնաժողովները. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.03.2026 | 21:16
Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 7,4%-ով. արտահանման և ներմուծման ծավալներն ավելացել են
25.03.2026 | 21:10
36 ժամ գազ չի լինի Երևանի մի շարք հասցեներում
25.03.2026 | 21:00
Կա ներքին բախում, ՌԴ-ն թեժացնում է այն՝ հիբրիդային հարձակումներով, քաոս առաջացնելու, ավտորիտար ուժերին աջակցելու․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 20:53
«Թել-Սել» ընկերության տերմինալները կհամալրվեն նոր գործիքակազմով՝ ապահովելով նույնականացման բազմազան հնարավորություններ
25.03.2026 | 20:41
Կրեմլը հայտարարել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ցանկացած երկխոսության կարևորության մասին՝ Պետդումայի պատգամավորների՝ ԱՄՆ կատարելիք այցի ֆոնին
25.03.2026 | 20:30
ՔՊ-ն արտերկրում չափում է Փաշինյանի ռեյտինգը. ընկերությունը հերքում է՝ ՔՊ-ի համար հարցում չի անցկացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 20:23
Դեպքի վայր է մեկնել 11 մարտական հաշվարկ. ՓԾ-ն՝ Ազատության պողոտայում հրդեհի մասին
25.03.2026 | 20:10
Իսրայելը հարվածել է Կասպից ծովի Էնզելի նավահանգստին՝ ռուս-իրանական զենքի մաքսանենգության ուղին խափանելու համար․ WSJ
25.03.2026 | 20:00
Սուտ է, Փաշինյանը չի դավաճանել Պուտինին, ՌԴ-ից էր խնդրում անվտանգություն, բայց նա դավաճանեց մեզ, Ադրբեջանը հարձակվեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 19:52
Իրանի ԶՈՒ-ն պնդում է, որ հրթիռներ են արձակել ԱՄՆ USS Abraham Lincoln ավիակրի ուղղությամբ
25.03.2026 | 19:42
Խոշոր հրդեհ Արաբկիրի մշակութային պալատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 19:33
Իրանը մերժում է ԱՄՆ առաջարկը և պայմաններ առաջադրում պատերազմը դադարեցնելու համար
25.03.2026 | 19:20
Goal․com․ Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները 21-րդ դարում
25.03.2026 | 19:09
ԱԺ պատգամավորին և համայնքապետերից մեկին արգելել են ՌԴ մուտք գործել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 19:00
Վարչապետն զգաց իր սխալը, ներողությունը տեղին է, բայց բանը չպիտի դրան հասներ․ խոսքը պետք է կշռադատի, անթույլատրելի էր․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ նախագահը և փոխխոսնակը օգտվում են իրենց լիազորություններից և իրավասություններից, և ես իրավասու չեմ նրանց գործողությունները մեկնաբանել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ նախագահությունը ընդդիմադիր պատգամավորին նկատողություն է հայտարարել և խոսափողն անջատել է վարչապետին անունով դիմելու համար, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր եղած ժամանակ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս անունով էր դիմում, ավելին՝ «իկ» ածանց էր ավելացնում և ասում՝ Սերժիկ:

«Ձեզ վստահեցնում եմ, որ տիկինը, որ ելույթ էր ունենում, նաև անվայելուչ արտահայտություններ է արել»,- նշեց Բաղդասարյանը՝ նկատի ունենալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթը:

Նազելի Բաղդասարյանը նշեց, որ ԱԺ-ում քննարկվում է մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը. «Խմբակցությունների միջև հստակ քաղաքական կոնսուլտացիաներ չեն եղել և ընդդիմության հետ որևէ համաձայնություն չունենք»:

Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիրն» առաջնային ընտրելու է պաշտպանության և անվտանգային հարցերի, ինչպես նաև պետաիրավական հարցերի հանձնաժողովները:

Բաղդասարյանի կարծիքով՝ Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման դեպքում «Պատիվ ունեմ»-ը կզրկվի որոշ հանձնաժողովներում մասնակցությունից:

Մանրամասները՝ տեսանյութում: