ԱԺ-ից պետք է մեկնեն Մոսկվա, ՌԴ դեպուտատների հետ խոսեն․ Կալաշնիկովն ո՞վ է` հայ ժողովրդին վիրավորի․ Ստեփան Գրիգորյան

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Factor TV-ն Հայաստանի ներքին իրավիճակի և տարածաշրջանային  խնդիրների շուրջ զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։

— Զրույցը սկսելու պահի դրությամբ կառավարության բոլոր անդամները նշանակված էին, բացի ԱԳ նախարարից։ Ինչո՞ւ։

— Միգուցե կան գործոններ, որոնց պատճառով կառավարությունը դեռ մտածում է։ Բայց ես կարծում եմ՝ այն նշանակումը կլինի, որը նախատեսված էր։

— Խոսակցություն կա, որ Մոսկվայի հետ պետք է համաձայնեցվի, և Մոսկվայում համաձայն չեն Արմեն Գրիգորյանի նշանակման հետ։

— Եթե Մոսկվան համաձայն չէ, հենց Արմեն Գրիգորյանին պետք է նշանակես։ Դա կոչվում է սուվերենություն։ Հայաստանը պետք է ցուցաբերի կամք՝ սուվերենությունը պաշտպանելու համար։ Այո՛, պետք է աշխատել Ռուսաստանի հետ, Նիկոլ Փաշինյանը աշխատում է, փորձում է լավ հարաբերություններ հաստատել։ Բայց այս ձևի կարևոր նշանակումներ պետք է մեր կառավարությունը որոշի ու անի։ Դա սուվերենության խնդիր է, սկզբունքայնության խնդիր է։

Նորանշանակ նախարարի անձի հետ կապված կարող են քննարկել՝ հետաքրքիր դեմք է, թե ինչ է, նյուանսները ․․․ դա կարող ենք։ Բայց դա մե՛նք պետք է որոշենք, Հայաստանում, այս դեպքում՝ Սահմանադրության համաձայն՝ կորոշի վարչապետը։

—  ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նույնպես շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, և ոչ մի խոսք Արցախի, անվտանգության խնդիրների մասին։ Ընդհանրապես՝ ՀԱՊԿ-ին ինչպես պետք է վերաբերվի Հայաստանը այս ամենից հետո։

— Ես կարծում եմ՝ ուղղակի պետք է մոռանալ այդ կազմակերպության մասին։ Իզուր մենք վերադառնում ենք։ Հիմա ՀԱՊԿ-ը ի՞նչ անի։ Էնտեղ Բելառուսն անընդհատ պրոադրբեջանական հայտարարություններ է անում, արդեն հոգնեցինք, էլի։ Հոգնեցինք ուղղակի։ Մի անգամ Նիկոլ Փաշինյանի պետք է զանգի, ասի՝ լավ, դադար տուր, հասկացանք։

Բայց, հիմա դուրս գալ, դուրս չգալը ինձ համար այդքան կարևոր չէ։ Այդ լծակը պետք չէ բաց թողնել, որ մեր դեմ էնտեղ ավելի ուժեղ կոալլիցիաներ չլինեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան