Ընդդիմության ներսում կան տարաձայնություններ ԱԺ փոխխոսնակի թեկնածուի վերաբերյալ․Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ սահմանադրական կարգավորումները չխոչընդոտելու համար կապահովի ձայների նվազագույն քանակ, որպեսզի ընդդիմության թեկնածուն ընտրվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնում, սակայն ընդդիմության մեկ պատգամավոր ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը, ընդդիմությունից նաև պատգամավորներ են եղել, որ դեմ են քվեարկել կամ անվավեր են ճանաչել քվեաթերթիկը»,- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա նաև հայտնեց՝ նախապես տեղյակ են եղել են, որ ընդդիմության մեկ պատգամավոր բացակայելու է և ապահովել են այնքան ձայն, որ ներառի նաև բացակա պատգամավորի քվեն։

«Ես վերահաստատում եմ, որ մեր քվեարկության պատկերը կլինի այնպես, որ եթե ընդդիմությունը դեմ չքվեարկի սեփական թեկնածուին, ապա կլինի 55 կողմ ձայն: Մեր տպավորությամբ՝ ընդդիմության ներսում կան տարաձայնություններ՝ իրենց իսկ թեկնածուի վերաբերյալ: Եթե նրանք կհասկանան, որ այդ տարաձայնություններն անհաղթահարելի են, թող դիմեն, մենք, ելնելով կառուցողականության դիրքերից՝ կապահովենք այնքան ձայներ, որ սահմանադրության կարգավորումներն աշխատեն»,- նշեց Կոնջորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: