Ես ուզում եմ Արմեն Աշոտյան դառնալ կամ Աշոտ Նավասարդյան․․․ Բա Դո՞ւք ինչ եք ուզում դառնալ․ Մամիջանյանը՝ Պապոյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 10:28
«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 10:20
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
09.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 9-ի դրությամբ
09.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
Բոլորը

Այսօր խորհրդարանում ելույթ ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանի ելույթին:

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին ԱԺ իր ելույթում անվանեց «փոքրիկ Արմեն Աշոտյան»։

Ի պատասխան՝ Մամիջանյանը հիշեցրեց, որ նախկին ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը ժամանակին Տնտեսագիտական համալսարանում հերթ էր կանգնել, որ սեղմեր Արմեն Աշոտյանի ձեռքը։

«Լուսանկարները, թե դուք ինչ հպարտությամբ էիք կրում ՀՀԿ-ի զինանշանը, կան համացանցում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Բարի, ես ուզում եմ Արմեն Աշոտյան, Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան կամ Վազգեն Սարգսյան դառնալ, բա՞ դուք ինչ եք ուզում դառնալ, պարոն Պապոյան, մա՞րդ, որը հանձնել է մեր հայրենիքի 75 տոկոսը, մա՞րդ, որը հինգ հազար զոհի պատճառ է դարձել, ուզում եք դառնալ մա՞րդ, ով խախտել է մեր սահմանների անվտանգությունը, ուզում եք դառնալ մա՞րդ, ով մուրում է խաղաղություն. եթե դա եք ուզում դառնալ, որևէ խնդիր չկա», – ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

«Ժամանակին երազել եք դառնալ ՀՀԿ-ից պատգամավոր, դա դա բավական բարդ է՝ հաշվի առնելով Հանրապետականի մրցակցությունը, բայց բավական հեշտ ստացվեց ՔՊ-ով։ Դահլիճում մասնագիտությամբ բժիշկ պատգամավորները կփաստեն, երազախաբությունը բուժվող հիվանդություն է, պարո՛ն Պապոյան»,- իր խոսքն այսպես եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: