Թուրքիան զինվորականների է ուղարկում հարավային տուրիստական շրջաններում հրդեհների դեմ պայքարելու համար

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը զորք է ուղարկել՝ անտառային հրդեհների դեմ պայքարում հրշեջներին օգնելու համար։ Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը։

Նախարարությունը հայտնում է, որ 400 զինծառայող է ուղարկվել տուժած շրջաններ, ինչպես նաև տեխնիկա՝ 4 ուղղաթիռ ու ավելի քան 50 հրշեջ մեքենա։

Կառավարությունից հայտնել են, որ երկրի հարավում տարածված հրդեհների մեծ մասը հաջողվել է մեկուսացնել։ Միլաս նահանգում՝ Բոդրումից հյուսիս-արևելք, կրակը դեռևս վերահսկողությունից դուրս է և արդեն սպառնում է տներին։

Թուրքիան հրդեհների դեմ պայքարում է ընդամենը մի քանի ինքնաթիռներով, ինչն էլ հարուցել է մարդկանց դժգոհությունը։ Հանգստյան օրերին Կառավարությունը դիմել էր ԵՄ-ին, որը 4 ինքնաթիռ է ուղարկել օգնության համար։ Մի քանի ինքնաթիռ էլ օգնության է եկել Ռուսաստանից ու Ադրբեջանից։

Նշվում է, որ Անթալիայից հյուսիս-արևելք գտնվող Գյոնդողմուշ քաղաքում հրշեջները մասամբ վերահսկողության տակ են վերցրել կրակը, իսկ ահա Միլասում իրավիճակը շատ լուրջ է։

«Կրակը հատել է կրիտիկական շեմը և հասել տներին։ Ակնհայտ է՝ դա տեղի կունենա։ Զայրույթից լաց եմ լինում»,- թվիթերյան իր էջում գրել է Միլասի քաղաքապետ Մուհամեդ Թոքաթը։

Նշենք, որ հրդեհները խլել են 8 մարդու կյանք, բացի այդ՝ սպառնում են երկրի զբոսաշրջային արդյունաբերությանը։ Թուրքիան ապավինում էր զբոսաշրջությունից ստացվող եկամուտներին՝ օգնելու տատանվող լիրային, որը վերջին 3 տարիներին կանոնավորապես նվազում է։ Որոշ զբոսաշրջիկներ արդեն լքել են տուժած շրջանները։ Երկրի հարավ-արևմուտքում գտնվող հյուրանոցներում զբաղվածության մակարդակը նվազել է մոտ 10 տոկոսով, նախնական ամրագրումներն էլ դադարեցվել։

Հավելենք, որ հրդեհներ են նաև Անթալիայից 60 կմ արևելք գտնվող Մանավգաթում, որը հայտնի է ինչպես տեղացիների, այնպես էլ օտարերկրացիների շրջանում։

Էմմա Չոբանյան