Մհեր Գրիգորյանը նշանակվեց փոխվարչապետ

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Մհեր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը 2019-ի հունվարից զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը։

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1972թ., 15 փետրվարի, ք.Աշտարակ

Կրթություն
1989-1991թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում,
1991-1994թթ. սովորել է և ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագետի որակավորում,
1997-1998թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Աշխատանքային գործունեություն
1994-1996թթ. Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ
1996 թվականին մասնագիտական գործունեությունը սկսել է Կենտրոնական բանկում, որտեղ 1997 թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը
1999–2005թթ. աշխատել է Հայներարտբանկում (ներկայիս Ամերիաբանկ) իրավաբանական ծառայության ղեկավարի, գործառնական տնօրենի պաշտոններում
2002-2006թթ. Համաշխարհային բանկին մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ
2004-2005թթ. համատեղության կարգով աշխատել է «HSBC բանկ Հայաստան»-ում իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում
2005-2007թթ. զբաղեցրել է «Ինեկոբանկ»-ի գործադիր տնօրենի պաշտոնը
2007-2011թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան բանկում գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում
2006-2018թթ. զբաղեցրել է «Աքռա Քրեդիտ Ռեփորթինգ»-ի խորհրդի անդամի պաշտոնը
2011-2018թթ. զբաղեցրել է Արդշինբանկի վարչության նախագահի պաշտոնը
2012-2018թթ. զբաղեցրել է «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը
2018թ․ մայիսի 12-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է փոխվարչապետ
2018թ. հոկտեմբերի 16-ից մինչև 2019թ. հունվարի 16-ը իրականացրել է փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները
2019թ. հունվարի 16-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է փոխվարչապետ

Պարգևներ
2016թ.  ԼՂՀ նախագահի հրամանագրով տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
2017թ. Հանրապետության նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Այլ տվյալներ
Պահեստի սպա է:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի որդի և դուստր