Ռուստամ Բադասյանը հետ է կանչվել արձակուրդից
Քաղաքականություն
02.08.2021 | 22:16ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի`ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հետ է կանչվում արձակուրդից:
«Ղեկավարվելով Աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ Ռուստամ Բադասյանին հետ կանչել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասից՝ 2021 թվականի օգոստոսի 3-ից»,-ասվում է որոշման մեջ: