Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանին։ Այդ մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի պարո’ն Սիմոնյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Խնդրում եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շնորհավորանքները փոխանցել նաև ընտրվելիք ԱԺ փոխնախագահներին, մշտական հանձնաժողովների նախագահներին,խմբակցությունների ղեկավարներին և բոլոր պատգամավորներին:

2020թ աշնանային 44-օրյա պատերազմում մենք կորցրինք ոչ միայն մեր հայրենիքի զգալի մասը, այլև երկու եղբայրական հանրապետությունների միջև ակտիվ շփումները,որոնց հիմնաքարը դեռևս դրված էր Հայաստանի և Արցախի 1-ին գումարումներից:Այս համատեքստում առանձնահատուկ կարևորում եմ փոխայցելությունները երկու խորհրդարանների նախագահների, խմբակցությունների,մշտական հանձնաժողովների մակարդակով:
Մեզ համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այն եզակի հարթակներից է, որտեղ կարող ենք քննարկել ավելի կոնկրետ ու թեմատիկ խնդիրներ:

Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև օրենքների և քաղաքական քննարկումների առումով արդեն իսկ ունենք ձևավորված ավանդույթներ:

Նախորդ գումարումների խորհրդարանները կուտակել են քաղաքական բանավեճերի, մտքերի փոխանակման բավարար փորձ և երկու խորհրդարանների ղեկավարներից է կախված դրանց հետագա ընդլայնումն ու խորացումը:

Մենք այսօր գտնվում ենք առաջիկա համատեղ գործունեության մեկնակետում: Ինչպես դնենք հիմնաքարը, այնպես էլ կընթանան հետագա աշխատանքները:

Հայկական երկու պետությունների համար այս բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում կարևոր է Արցախյան հիմնահարցն ու Հայոց ցեղասպանության ճանաչումը:Կարծում եմ՝ սրանք այն երկու գերխնդիրներն են, որոնց նկատմամբ և΄ իշխանությունը, և΄ ընդդիմությունը պարտավոր են իրավիճակի ընդհանուր քաղաքական ընկալման դաշտ ձևավորել: Այն բարդ ճանապարհ է, բայց պետք է լինենք լավատես և համատեղ ուժերով հասնենք հաջողությունների:Գարեգին Նժդեհն ավանդել է՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար: Մենք միասին 140 պատգամավոր ենք: Վստահ եմ՝ հաջողություններ կարձանագրենք:
Աստված պահապան Հայաստան աշխարհին»: