Կանոնակարգի կոպիտ խախտում է, երկու պատգամավոր զրկված են ազատությունից․ Արմեն Ռուստամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Ոչ միայն կանոնակարգն է խախտվում, այլ նաև արտառոց վիճակում ենք, չի եղել ԱԺ այսպիսի գումարում, որ մենք սկսենք, երբ երկու պատգամավոր գործընկերներ գտնվում են կալանքի տակ, ազատությունից զրկված, իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին, լիարժեք իրականացնել իրենց լիազորությունները։ Այս մասին ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի անդամներ Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի՝ կալանքի տակ գտնվելուն։

«Մենք իրավունք չունենք կանոնակարգի կոպիտ ոտնահարմամբ, խախտումով գնալ առաջ։ Մեր աչքի առաջ ամենաթողություն է տեղի ունեցել։ Անձեռնմխելիությունը շրջանցելով, ԱԺ-ն անտեսելով՝ մեր երկու պատգամավորները գտնվում  են կալանքի տակ։ Սա ոչ միայն ոտնձգություն է այդ պատգամավորների լիազորությունների նկատմամբ, այլև անարգանք է ԱԺ-ի նկատմամբ»,- ընդգծեց Ռուստամյանը՝ հավելելով, որ ԱԺ մարմինները, ղեկավարությունը այսօր պետք է ձևավորվեն, և այդ պատգամավորները ոչ ընտրելու, ոչ ընտրվելու իրավունք այսօր չեն ունենա, եթե ներկա չլինեն ԱԺ դահլիճում։

Մանրամասները՝ տեսանյութում: