Ժիրինովսկին՝ Ադրբեջանի բողոքի նոտայի մասին

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով իր արտահայտությունների պատճառով Ադրբեջանի կողմից տրված նոտան, հիշեցրել է խոսքի ազատության մասին:

Ինչպես փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ժիրինովսկին նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իմաստուն ղեկավար է անվանել։

«Նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, ավելի լավն էր։ Ես գովել եմ և՛ Իլհամ Ալիևին, և՛ նրա հորը։ Իսկ եթե ինչ-որ չինովնիկներ վատ են մտածում և որոշել են ժամանակավոր հավատարմատարին ինչ-որ նոտա հանձնել, ապա նրանք ինչ-որ բան չգիտեն խոսքի ազատության մասին»,- եզրափակել է Ժիրինովսկին։

Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան նոտա են հանձնել երկրի մասին Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ։

Ավելի վաղ քաղաքական գործիչը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության մասին, հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ բոլոր տարածքներ, իսկ Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի է: