Ալիևի ռեժիմի քննադատ ընդդիմադիր բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում․ հարազատները մեղադրում են Ադրբեջանի իշխանություններին

Լուրեր

25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
Բոլորը

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովին մահացած են գտել Թբիլիսիում հուլիսի 29-ի երեկոյան։ Այս մասին գրում է JamNew-ը։

Երիտասարդի մարմինը գտել են բնակարանում, որտեղ նա բնակվում էր։ Բլոգերի ընկերները նշում են, որ մահվան վարկածերից մեկի համաձայն՝ նա ընկել է շենքից։ Այս տեղեկությունը տարածել են բլոգերի ադրբեջանցի ընկերները, այդ թվում՝ լրագրող Աֆգան Մուխթարլին, որն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ոստիկանությունը հաստատել է, որ Բակիխանովն ընկել է բարձրությունից»։

Հուսեյն Բակիխանովը քաղաքական միգրանտ էր Ադրբեջանից, որն ապրում էր Թբիլիսիում ու այնտեղ քաղաքական ապաստան էր փնտրում։ Մահից մի քանի օր առաջ՝ հուլիսի 12-ին, նրա հետ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել, որի մասին վերջինս պատմել է YouTube-ում հրապարակված տեսանյութում։

«Ադրբեջանի կառավարության դավադրությո՞ւն, թե՞ պատահականություն» վերնագրով տեսանյութում Բակիխանովը պատմում է, որ իր վրա Թբիլիսիի կենտրոնում հարձակվել է 5 ադրբեջանցի, որոնց ինքը տեսել է դեպքից մի քանի օր առաջ։
«Նրանք հանկարծակի սկսեցին ինձ վիրավորել ու հարձակվեցին»,- պատմել է բլոգերը։

Տեսանյութը նա նկարահանել է շտապօգնության մեքենայում, որն ինքն է կանչել։ Բակիխանովը նաև նշել է, որ փախել է Ադրբեջանից և իրեն մի քանի օր է մնացել, որ Վրաստանում փախստականի կարգավիճակը հաստատող վկայական տրամադրեն։
Միջադեպն ու տեղեկատվությունը վրացական «Ֆորմուլա» հեռուստաալիքի հետ զրույցում հաստատել է բլոգերի ազգական Ավթանդիլ Մամեդովը, որին արդեն հարցաքննել են ոստիկանությունում։ Նա չի բացառում, որ Բակիխանովի մահը Ադրբեջանի կառավարության շահերից է բխում և հարձակվողները կարող էին ուղարկված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Մամեդովը հաստատել է, որ բլոգերը Վրաստանից քաղաքական ապաստան է խնդրել, քանի որ Ադրբեջանի կառավարության կողմից հետապնդումների է ենթարկվել և սեփական երկրում կալանքի տակ պահվել։

Միջադեպի մասին առաջիններից մեկը հայտնել է ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին, որը բնակվում է Գերմանիայում։ Նա գրել է, որ Բախիխանովին հետապնդել է ադրբեջանական ոստիկանությունը։ Բացի այդ, նա հայտնել է, որ բլոգերը «հուլիսի 12-ին ծեծի է ենթարկվել, որից հետո մերժել են հետազոտել նրա ներքին օրգանները»։

Նշենք, որ Բակիխանովը ձերբակալվել էր 2021թ․ մայիսի 7-ին Բաքվում բողոքի ակցիայի ժամանակ։ Նրան 15 օրվա կալանքի են դատապարտել։ Ազատ արձակվելուց հետո նա լրագրողներին պատմել է, որ ոստիկանության կողմից խոշտանգումների ու սպառնալիքների է ենթարկվել։

«Թբիլիսիում գտնվելու ընթացքում նա անընդհատ քննադատում էր Ադրբեջանի կառավարությանը, ադրբեջանական լրատվամիջոցներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մուհթարլին։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի քննադատ ակտիվիստները, ընդդիմադիրներն ու բլոգերները պարբերաբար հետապնդումների և հարձակումների ենթարկվում ադրբեջանական իշխանությունների կողմից, այդ թվում՝ երկրից դուրս։ Մասնավորապես, մայիսին Ստամբուլում մահացած է գտնվել ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Բայրամ Մամեդովը, որը առավել հայտնի է Հեյդար Ալիևի արձանին քաղաքական կարգախոսներ գրելու դեպքով։ Նրա մահվան հանգամանքներ դեռ բացահայտված չեն։

Մի քանի ամիս առաջ էլ Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր ու քաղաքական միգրանտ Մուհամմեդ Միրզալիի նկատմամբ է մահափորձ իրականացվել․ մի խումբ տղամարդիկ հարձակվել են նրա վրա, դանակով հարվածներ հասցրել և փորձել կտրել նրա լեզուն։ Այս հարձակման մեջ իրավապաշտպանները մեղադրել են Ադրբեջանի իշխանություններին։

Էմմա Չոբանյան