Ճանապարհ դեպի երազանքների դատական համակարգ․ ի՞նչ բարեփոխումներ են իրականացվում դատաիրավական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Քայլ՝ դեպի երազանքների դատական համակարգ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպես բնորոշեց Կառավարության որոշումը, ըստ որի՝ Հայաստանում գործող դատավորների թիվը 20-ով կավելանա։ Փաշինյանն ընդգծեց՝ սա դատական համակարգի բովանդակային բարեփոխման միջոց է։

«Հույս ունենք, որ այս համալրումներով մենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը և մյուս կողմից թարմ հայացք, թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ի վերջո ստանալով մեր երազած դատական համակարգը, որի որոշումները հենց իրենց բնույթով, էությամբ և ծագմամբ կհամարվեն արդարադատության մարմնավորում և դրսևորում»,- նշեց Փաշինյանը։

Իսկ ո՞րն է իշխանությունների «երազանքների դատական համակարգը»։ Սա արդեն հստակեցրեց արդարադատության նախարարը։

«Երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից կազմված դատարանն է, որտեղ պրոցեսներն արագ են տեղի ունենում և կա բարձր հանրային վստահություն դատական ակտերի նկատմամբ»,- Ռուստամ Բադասյանը։

Դատավորների թվի ավելացումը դատարանների անկախության ու արդյունավետության երաշխավորման ուղղություններից մեկն է միայն, որն ամրագրված է Դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարության մեջ։

Դեռևս 2017 թվականին ստորագրված և այս տարի ուժի մեջ մտած Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանը պարտավորվել է ապահովել դատական և իրավական բարեփոխումների հետագա առաջընթացն այնպես, որ երաշխավորվի դատական համակարգի, քրեական հետապնդման և իրավապահ համակարգի անկախությունը, որակն ու արդյունավետությունը։

Համաձայնագրի ստորագրումից հետո hայկական կողմը մշակեց և ներկայացրեց նշված նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզը։ Գործողություններից առաջինը դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարության հաստատումն էր, որը տեղի ունեցավ 2019 թվականի հոկտեմբերին։ Մեկ այլ համաձայնագրով՝ Եվրամիությունը Հայաստանին 30 մլն եվրո ուղղակի բյուջետային աջակցություն հատկացրեց դատաիրավական համակարգի բարեփոխումները կյանքի կոչելու համար։

Բացի դատավորների թվի ավելացումից՝ այս բարեփոխումների ռազմավարության մեջ են ներառված մի շարք այլ ուղղություններ․ դատավորների բարեվարքության գնահատում, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների ստեղծում, դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընթացակարգերի ներդրում, դատավորների և նրանց աշխատակազմի վարձատրության բարձրացում և այլն։

Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ընդգծում է՝ սա պրոցես է, որը հնարավոր չէ մեկ օրում լուծել։ Հետևողական, հարցերին բազմակողմանի մոտենալու աշխատանք է պահանջում, ինչն էլ արվում է։

«Մենք մասնագիտություն մտնող նոր դատավորների դեպքում իրականացնում ենք լուրջ, ինստիտուցիոնալ ստուգում և օրենսդրական բոլոր երաշխիքներով և սա շատ կարևոր հանգամանք է, որ նոր մտնող դատավորները ունեն բարեվարքության բարձր մակարդակ և որևէ մեկը կասկածի տակ դնելու հիմքերը չունի»,- նշեց փոխնախարարը։

Բարեփոխումների մյուս ուղղությունը գործող դատավորների գույքային դրության ստուգումներն են։

«Սխալ է ասել, որ որևէ արդյունքներ չկան։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվել է գործող դատավորների գույքային դրության ստուգում հայտարարգրերի հիման վրա և բավականին թվով վարույթներ են իրականացվել, որոնք ընթացքի մեջ են»,- նշեց նա։

Փոխնախարարը հիշեցնում է նաև դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական վարույթների մասին։ Նրա խոսքով՝ վերջին 2 տարիների ընթացքում աննախադեպ թվով կարգապահական վարույթներ են հարուցվել․

«Մյուս ուղղությունը արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթի շրջանակում որոշակի դատավորների վարքագծի հարցերը ԲԴԽ-ի առջև բերելու մոտեցումն է։ Վերջին 2 տարիների ընթացքում գործող նախարարը աննախադեպ թվով կարգապահական վարույթներ է հարուցել։ Մի քանի դեպքերում ունենք զգուշացումներ, որոշ դեպքերում՝ պաշտոնից հեռացումներ»,- եզրափակեց Գրիգորյանը։

Factor.am-ը ԲԴԽ-ից հետաքրքրվեց, թե տարեսկզբից մինչ օրս դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու քանի՞ միջնորդություն են ստացել և դրանք իրավական ի՞նչ հետևանքներ են ունեցել: Ի պատասխան՝ ԲԴԽ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ 2021 թվականի հունվարից մինչ հուլիսի 22-ը ստացել են դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 18 միջնորդություն, որից 4 վարույթ ավարտվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելով, 7-ը մերժվել է, 3-ը՝ կարճվել, իսկ 4-ը դեռևս քննության փուլում է:

Իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի գնահատմամբ՝ չնայած նրան, որ օրենսդրական մակարդակում ունենք որոշ փոփոխություններ, սակայն դրանք տեսանելիության և շոշափելիության առումով դեռևս բավարար չեն: Նրա խոսքով՝ առաջին խնդիրներից մեկը դատավորների հավակնորդների ցուցակների կազմումն է և դրա հիմնավորվածությունը։

«Պարզ չէ, բաց չէ այդ պրոցեսը, հրապարակային, որպեսզի հասկանալի լինի,որ այս այս կետերի համադրությամբ, հիմնավորված որոշմամբ այս թեկնածուն ընդգրկվեց ցուցակում»,- նշում է փորձագետը։

Հաջորդ առանցքային խնդիրները, ըստ Հարությունյանի, կապված են դատավորների և ԲԴԽ անդամների կարգապահական պատասխանատվության ենթարկվելու հիմքերի հետ։

«Այստեղ մենք չնայած ունեցանք 2020 թվականին օրենսդրական փոփոխություններ, բայց դեռևս խնդրահարույց մի շարք կարգավորումներ կան՝ հիմքերի առնչությամբ։ Ի՞նչ հիմքերի առկայությամբ դատավորները կարող են կարգապահական պատասխանատվության ենթարկվել։ Շատ մեծ խնդիր է դեռևս արարքի և վրա հասնող պատասխանատվության համաչափությունը։ Ինչպես է որոշվում, որ այս հիմքով տեղի ունեցող խախտման դեպքում այս դատավորը ենթարկվում է այս կարգապահական պատասխանատվությանը։ Այս կապը ԲԴԽ-ի որոշումներում չի երևում»,- մանրամասնեց փորձագետը։

Հասմիկ Հարությունյանը որպես դատավորների անկախության հիմքում ընկած կարևորագույն հանգամանք նշեց նաև ֆինանսավորման հարցը։ Նրա խոսքով՝ դատավորների վարձատրությունն այս պահին բավարար չէ անկախության նպատակն ապահովելու համար։

«Հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը և թե մասնավոր ոլորտում այդ իրավաբանական կրթությամբ և փորձառությամբ մասնագետները որքան աշխատավարձ կարող են ստանալ, բավականին մեծ տարբերություն ու անհամաչափություն է նկատվում»,- ասաց փորձագետը։

Փաստաբան Տիգրան Եգորյանը ևս կարծում է, որ մինչ այժմ կատարված քայլերը ոչ բավարար են դատարանների անկախությանը հասնելու և արդյունավետության բարձրացման համար։

«Ես չեմ կարծում, որ արվել է այն աշխատանքը, որն անհրաժեշտ և բավարար էր առկա լուրջ համակարգային պրոբլեմը մեղմելու և լուծման ճանապարհին դնելու համար»,- նշեց Եգորյանը։

Փաստաբանի խոսքով՝ առկա խնդիրները բազմաթիվ են․ փոփոխությունների կարիք կա դատավորների թեկնածուների համար նախատեսված ընթացակարգերում, որակավորման ստուգուման ընթացակարգում, դատավորների նշանակման համակարգում, դատավորների խրախուսման, աշխատանքի վերահսկման, պարբերական ուսումնասիրությունների, ինչպես նաև կարգապահական ընթացակարգերում։

«Հանրության համար այդ պրոցեսի նկատմամբ վստահելիության բարձրացման կարևորագույն բաղադրիչներից է ավելի բարձր որակի հանրային վերահսկողությունը, հասարակական վերահսկողույթունը, որը բարձր որակի ապահովելու նպատակով անհրաժեշտ է էապես այլ, թափանցիկություն, որը չունենք։ Էսօր էլի օրենսդրական արգելքներ կան դրա կապակցությամբ, նյութերի մատչելոիթւյան և այլն»։

Հայաստանի Հանրապետությունում Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը նախատեսված է 2019 թվականից 2023 թվականների համար։ Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ընդգծում է՝ Հայաստանը կտրուկ և արագ քայլերով է առաջ գնում, սակայն դեռևս շատ անելիքներ կան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան