ԱԺ դահլիճում գլխատվել է երկրի ղեկավարություն այն մարդկանց օրոք, որ այսօր ընդդիմություն են․ պիտի կանխվի նման սցենարը․ Հերիքնազ Տիգրանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ

-Օգոստոսի 2-ին նոր ԱԺ-ն կգումարի առաջին նիստը: Արտահերթ ընտրությունների արդյունքում փոխվեց ընդդիմությունը. «փափուկ» ընդդիմադիր ուժերին՝ ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին ավելի ռադիկալ դիրքերից հանդես եկող ուժեր են փոխարինելու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: Ինչպիսի՞ պայքարի է պատրաստվում իշխող ուժը:

-Չէի ասի, թե նախորդ գումարման խորհրդարանում մեղմ ընդդիմություն էր, պետք է ուղղակի աշխատել ընդդիմության հետ՝ հասկանալու, թե որ ձևակերպումն է ավելի պատշաճ: Ես ավելի կառուցողական կհամարեի 7-րդ գումարման խորհրդարանի ընդդիմությանը:

-Նրանք գոնե հայհոյանքներ չէին հնչեցնում:

-Այո՛, այդ պատճառով է, որ համարում եմ կառուցողական ընդդիմություն, չնայած այնպես չէ, որ մեր հասցեին չեն հնչել խիստ քննադատություններ կամ դյուրին են եղել քաղաքական կոնսուլտացիաները գործող խմբակցությունների հետ: Հիմա խորհրդարան է գալիս մի ընդդիմություն, որն ունի ոչ կառուցողական գործելաոճ և հայտնի է իրեն բնորոշ ոչ այնքան էթիկ և պատշաճ գործելաոճով:

-ՀՅԴ-ից զգուշացնում են ՔՊ-ին, որ իրենք ԱԺ-ում հանդես են գալու որպես արմատական ընդդիմություն, և դուք պետք է վախենաք քաղաքական այն հարվածներից, որ ստանալու եք: Դուք կանխատեսո՞ւմ եք, թե ինչ հարվածներ կարող է ստանալ իշխող ուժը: Եվ ինչո՞ւ անվտանգության այդպիսի կանոններ որդեգրեցիք, ինչո՞ւ մետաղորսիչ սարքեր տեղադրվեցին ԱԺ դահլիճի մոտ: Եթե պատգամավորը մանդատ է ստացել, ինչ-որ շրջանակների վստահություն է վայելում, ինչո՞ւ նրան հավելյալ ստուգել, պատգամավորի կարգավիճակն արդեն իսկ չի՞ տալիս նախատրամադրվածություն, որ նա ԱԺ-ում ահաբեկչություն չի իրականացնի:

-Նախ՝ ՀՅԴ-ի կոշտ հակահարվածի մասին հայտարարությանն անդրադառնանք. քաղաքական հարվածներ ասելով՝ ես հասկանում եմ, որ դրանք լինելու են կոշտ քաղաքական ելույթների տեսքով, այդպիսի ելույթների համար բաց է ԱԺ ամբիոնը և հենց դրա համար է, որ մարդիկ իրենց տեսակետները ներկայացնեն: Չեմ կարծում, թե քաղաքական հուժկու խոսքերը մեզ պետք է ցավեցնեն կամ դրանից պետք է անհարմար զգանք, այն պարզ պատճառով, որ մենք արդեն տեսել ենք այդ քաղաքական ուժերի բառամթերքը, նրանց խոսույթին ծանոթ ենք: Մենք հուժկու քաղաքական հարված կարող էինք ստանալ հունիսի 20-ին ընտրողից և միայն դրանից կարող էինք վախենալ, բայց քանի որ ստացել ենք ընտրողի վստահությունը, որևէ քաղաքական հարված մեզ չի կարող սպառնալ: Ինչ վերաբերում է ԱԺ անվտանգության խստացված կանոններին, ԱԺ մուտքն ու ելքը, այսպես թե այնպես, միշտ էլ վերահսկվել են:

-Բայց այս մեխանիզմով անմիջապես պատգամավորներն են վերահսկվում:

-Այո՛, Ձեր ասածը վերաբերում է ԱԺ դահլիճի մուտքի և ելքի վերահսկողությանը, սա հիմնավորված որոշում է, քանի որ ԱԺ-ն տեսել է Հոկտեմբերի 27, ԱԺ դահլիճում գլխատվել է երկրի քաղաքական ղեկավարությունը և դա տեղի է ունեցել այնպիսի մարդկանց կառավարման ժամանակաշրջանում, ովքեր այսօր խորհրդարանում ընդդիմություն են: Պետությունը պետք է պատրաստ լինի կանխելու ցանկացած իրավիճակ կամ ցանկացած սցենար: Անգամ խոսքի բերումով, պատգամավորի էթիկային ոչ բնորոշ վարքագծի դեպքում շատ խիստ պետք է լինեն կանոնները, եթե պատգամավորը չի ենթարկվում նիստը վարողին, եթե խախտում է բնականոն գործընթացը, ապա անվտանգության ծառայողները նրան պետք է մեկուսացնեն:

-2018-ին էլ գիտեիք, որ Հոկտեմբերի 27 է տեղի ունեցել, բայց այն ժամանակ այդպիսի մեխանիզմներ չներդրվեցին: Ես ճի՞շտ հասկացա, որ Քոչարյանի անձով կամ նրա թիմի՝ ԱԺ մուտքով է այդ ամենը պայմանավորված:

-Երկու կողմից կարելի է հարցը դիտարկել: Որ ուժերն են, ինչ հռետորաբանություն և անցյալ են ունեցել, որն է նրանց քաղաքական գաղափարախոսությունը և ինչ ճանապարհով են նրանք ունակ լուծելու հարցերը: Նաև այն, որ ՔՊ-ն անցած ամիսներին կրել է պատասխանատվություն և եղել է հանդուրժող իրեն ուղղված վիրավորանքների հանդեպ: Բայց այս ԱԺ-ում նաև նյարդերի պայքար է լինելու, հիմա գուցեև լինեն այնպիսի հրահրումներ, որ մարդկանց նյարդերը տեղի տան: Հուսամ՝ բանը դրան չի հասնի, մեր քաղաքական թիմի զսպվածության վրա վստահ եմ: Այնուամենայնիվ, նպատակահարմար էր խորհրդարանում անվտանգության նման միջոցառումներ ձեռնարկելը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան