ՀՀ-ն մտադիր է դիմել այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում խաղաղությունը․ Ն․ Բաղդասարյան

Լուրեր

06.02.2026 | 21:00
Քոչարյանը սպառնալիք է դիտարկում Թրամփի ուղին. ո՞նց է ՌԴ-ին բերում՝ կպցնում․ որ ընդհանրապես չլինի՞ այդ ծրագիրը․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 20:50
ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան նոտա է հանձնվել
06.02.2026 | 20:41
Սննդի առաքիչը պարտավոր է ունենալ սանիտարական գրքույկ
06.02.2026 | 20:30
Փաստաթուղթ՝ Մոսկվայից․ երբ «ուղղափառ» բառը հայտնվեց «առաքելական»-ի կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 20:15
Քրիստոսից հետո՝ հայ կնոջ արձա՞ն․ «կնամեծար» Ծառուկյանի իրական դեմքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 20:15
Օմանում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
06.02.2026 | 20:09
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
06.02.2026 | 20:00
Ալեն Սիմոնյանը Լավրովին պիտի՛ հարցներ՝ 165 մլն դոլարը ՀՀ-ում ինչպե՞ս եք ծախսելու․ սպառնալիքը դա է, ոչ՝ ԵՄ-ի 12 մլնը․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 19:45
Գույքահարկը հասավ իր պիկին․ ինչքան եք վճարելու 2026-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 19:34
Ադրբեջանի և Իրանի ՊՆ ղեկավարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել
06.02.2026 | 19:29
5 տարի հետախուզվող անձինք հայտնաբերվել են․ տղամարդիկ կալանավորված են
06.02.2026 | 19:15
Քոչարյանը և Սարգսյանը հասունացրել են պատերազմը՝ փոխանցել Փաշինյանին, որը չկանխեց․ ինչպես են իրավիճակ փոխելու նրանք․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 19:14
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
06.02.2026 | 19:00
Կեղծ ահազանգել են ԲԿ և շտապօգնության անձնակազմի մեկնելուց հետո հափշտակել տերմինալը․ ՔԿ
06.02.2026 | 18:50
ՌԴ-ն դադարեցնում է ռուսական անձնագրերի տրամադրումը Աբխազիայի  տարածքում
Բոլորը

Հայաստանն իր տարածքային ամբողջականության հարցում չունի զիջման որևէ ճանապարհ: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տիրող սահմանային իրավիճակին:

«Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, և ակնհայտ է, որ միտումնավոր սրում է իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների: Դեռևս մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ստորաբաժանումները, որոնք գտնվում են ՀՀ-ի ինքնիշխան տարածքում, վերջին օրերին ակնհայտորեն սադրիչ գործողություններ են իրականացնում»,- ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորը հավելեց՝ այս ամենը խախտում  է եռակողմ պայմանավորվածությունները, բայց ՀՀ-ն և ՀՀ իշխանությունները մտադիր են դիմելու այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը:

Բաղդասարյանը ԱԺ բոլոր պատգամավորների անունից ցավակցեց զոհված զինվորների հարազատներին:

«Նշում եմ մեր հաստատակամությունը, որ մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ: Եվ սրանով հանդերձ կոչ եմ անում միջազգային բոլոր կառույցներին՝ դիմել հստակ, գործուն քայլերի»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: