Մակրոնի այցի պահին պարզ կլինի` ինչ փաստաթուղթ կստորագրվի Փարիզի և Երևանի միջև. դեսպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Այս պահին Երևանի ու Փարիզի միջև կա՞ն քննարկումներ՝ համագործակցության շուրջ ինչ-որ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ, նախատեսվո՞ւմ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Հայաստանը, և այդ այցն ի՞նչ արդյունք կունենա. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով Factor.am-ի այս հարցերին, նշեց. «2018թ. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին այստեղ գտնվելու ժամանակ Ֆրանսիայի նախագահը պարտավորվեց վերադառնալ Հայաստան՝ այս անգամ երկկողմ այցով»։

«Այս պահի դրությամբ ոչ մի հստակ ամսաթիվ չկա, բայց, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ նախագահն այց կկատարի այն ժամանակ, երբ իր այցն օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական գործընթացներին աջակցելու համար: Եվ այդ պահին նոր պարզ կտեսնենք, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև»,- ասաց Ժոնաթան Լաքոտը։