Սա լրջագույն սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, միայն պրովոկացիա չէ․ Տիգրան Մկրտչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը արտակարգ և լիազոր դեսպան, Մերձբալթյան հանրապետություններում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ

Պարո՛ն Մկրտչյան, Ադրբեջանի զինուժը վաղ առավոտից մարտեր է սկսել հայադրբեջանական սահմանի Տավուշի և Գեղարքունիքի ուղղություններով։ ՊՆն հաղորդում է երկու կողմից կորուստների մասին։ Ադրբեջանը, ըստ ՀՀ ՊՆի, փորձում է բարելավել իր մարտական դիրքերը՝ առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելով։ Ո՞րն է Ադրբեջանի նպատակը, ինչո՞ւ թեժացնել իրադրությունը սահմանին։

-Որքան տեղյակ եմ՝ Ադրբեջանը սա անում է Մոսկվայում կայանալիք հանդիպումներից առաջ: Ընդհանրապես հայտնի է, որ Ադրբեջանը բանակցային կամ դիվանագիտական գործընթացին զուգահեռ՝ մշտապես կիրառել է ռազմական ուժի քաղաքականությունը: Սակայն դա որևէ ձևով չի արդարացվում և բացարձակապես ընդունելի չէ: Ըստ էության՝ մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածքը խախտվել է, և ամեն ինչ պետք է անենք, վստահ եմ՝ մեր նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի միջնորդները, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները, հստակ, կոնկրետ և խիստ արձագանք տան:

Այսպես կշարունակվի, եթե միջազգային հանրությունը ձևացնի, թե ոչինչ տեղի չի ունենում կամ լարվածություն է սահմանին. խոսքը լարվածության մասին չէ, խոսքը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի ոտնահարման, խախտման մասին է: Մեր դիվանագիտությունն ամեն ինչ պետք է անի, որ դադարեցվեն Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որովհետև դրանք ուղեկցվում են նաև Ադրբեջանի ղեկավարության պրովոկատիվ հայտարարություններով:

Շատ դեպքերում թերահավատությամբ ենք վերաբերվել ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններին՝ հաճախ որակելով, որ դրանք ներքին սպառման համար են, բայց բավական ժամանակ է՝ տեսնում ենք, որ, ցավոք, այդ հայտարարությունները, ի վնաս մեր ժողովրդի, իրականացվում են: Ամեն հայտարարություն, որ գալիս է ադրբեջանական կողմից, պետք է լրջագույնս ուշադրության արժանանա և արձագանք ստանա, այդ թվում նաև եռանախագահների կողմից, նրանց կոչումը հենց կոնֆլիկտի էսկալացիան կանխարգելելն է: Եթե չեն կանխարգելվում Ադրբեջանի լկտի պահվածքը, ագրեսիվ գործողությունները և ՀՀ սուվերեն տարածքի խախտումը, ապա ընդհանրապես չենք կարող ակնկալել հակամարտության կարգավորում մոտ ապագայում:

Դուք ասացիք, որ Ադրբեջանի հայտարարություններին և գործողություններին պետք է լուրջ վերաբերվենք: Այդ լրջությունը Ադրբեջանի նկատմամբ շատ պարագաներում պակասել է, թե՛ փորձագիտական, թե՛ լրատվական դաշտերում միշտ ծաղրի են ենթարկել, հիմա փորձենք հասկանալ՝ ի՞նչ է փորձում անել Ադրբեջանը, արդյո՞ք Հայաստանի Հանրապետության օրակարգից ուզում է հանել Արցախի հարցը և այս ուղերձը տալ, թե դուք նույնիսկ ձեր սահմանները չեք կարողանում պաշտպանել, ինչ մնաց՝ Արցախից խոսեք:

-Այո՛, ես համամիտ եմ, որ նման միտում, ամենայն հավանականությամբ, կա Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգում, այսինքն՝ հարցը տեղափոխելով, Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ որոշակի ոտնձգությունների նաև պահանջների միջոցով ընդհանրապես Արցախի վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումներն օրակարգից հանել: Նրանց առաջնորդի կողմից զառանցանքները Զանգեզուրի, Սևանի կամ Երևանի մասին տարիներ առաջ են հնչել, այսինքն՝ խոսքը միայն պատերազմից հետո հնչող հայտարարությունների մասին չէ, Զանգեզուրի և Երևանի մասին, եթե չեմ սխալվում, 2012 թվականից է խոսում:

Հիմա ավելի ինտենսիվ ձևով վերևից մինչև ներքև ադրբեջանական քաղաքական վերնախավը դրանից է խոսում։ Իհարկե, այս միտումը կա միանշանակ, որ քննարկելով Հայաստանի Հանրապետության տարածքների՝ Հայաստանին պատկանելու կամ չպատկանելու իրավաքաղաքական կամ պատմական իրավունքնեորի մասին՝ փորձում են մոռացության մատնել Արցախի կարգավիճակի հարցը: Տարբեր հարթակներում նաև միջնորդների կողմից, մասնավորապես՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից հնչել է, որ կարգավիճակի հարցը ակտուալ է և պետք է վերսկսել ու շարունակել բանակցությունները, և Ադրբեջանը փորձում է այս դիվանագիտական պրոցեսը չեզոքացնել նման պրովոկատիվ պահվածքով: Բայց, միաժամանակ, չպետք է դա համարել զուտ պրովոկացիա, սա լրջագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան