Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայողների 570 տեղի համար մրցույթ է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
26.07.2021 | 11:15Ոստիկանության պարեկային ծառայությունն ընդլայնվում է Շիրակի և Լոռու մարզերի համար կանցկացվի ընդունելություն, այս մասին ասուլիսի ժանանակ հայտնեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ամալյա Հովսեփյանը։
«Հուլիսի 7-ից Երևանում մեկնարկեց պարեկային նոր ծառայությունը։ Մոտ 700 պարեկային ծառայողներ իրականացնում են իրենց ծառայությունը: Այն պետք է մեկնարկի նաև ՀՀ բոլոր մարզերում: Հաջորդ փուլը կիրականացվի Շիրակի ու Լոռու մարզերում` 8-9 ամիս հետո, մինչ այդ հայտարարել ենք մրցույթ` 570 տեղի համար»,- ասաց Հովսեփյանը: