Նիկոլ Փաշինյանն անկեղծ չէ համերաշխությունից, ատելություն չտարածելուց խոսելիս․ մեր երկու պատգամավոր կալանավորված է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր  Աննա Գրիգորյանի հետ:

-Մեր զրույցը սկսենք ատելության և թշնամանքի թեմայից: Գիտենք, որ դա ոչ միայն քայքայում է մարդկանց նյարդերը, այլև քաղաքական համակարգը, և դա կարող է շատ ծանր նստել պետության համար: Ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց են մեղադրում ատելության խոսք տարածելու մեջ: Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ պատրաստ ենք համագործակցել, ատելության խոսույթից, վիրավորանքից զերծ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Դուք, որպես Ռ. Քոչարյանի դաշինքի ներկայացուցիչ, ընդունո՞ւմ եք այս առաջարկը:

-Նշեցիք, որ իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը թշնամանքի և ատելության խոսք սփռելու համար: Ես կուզենայի, որ հիշատակեին, թե այդ որ արտահայտության մեջ է «Հայաստան» դաշինքը ատելության խոսք սփռել, ավելին՝ մենք բացառապես հանդես ենք եկել այն տեսանկյունից, որ պետք է համախմբվել… Իշխանությունը, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում մուրճը ձեռքին խոսել է «ՏԻՄ ղեկավարների, համայնքապետների գլխին խփելու մասին, այս պահին իրավունք չունեն մեղադրելու ընդդիմությանը:

-Հիշեցնեմ՝ «գնդակահարությունն էլ չի փրկի այս իշխանությանը, ով ընտրի այս իշխանությանը կամ կանգնի նրա կողքին…» և հայհոյանք է հետևել ձեր թիմակցի այս արտահայտությանը:

-Առանձին դեպքեր գուցե եղել են, բայց մեր քարոզարշավը նման մթնոլորտում տեղի չի ունեցել… Մենք, ի տարբերություն իշխանության, համերաշխության օրակարգով էինք գնում… Այս իշխանության օրոք տարիներ շարունակ թշնամանքի ու ատելության խոսք է գեներացվել: Այսօր ամենուր ատելության մթնոլորտ է տիրում, դա իշխանության ամենամեծ սխալների հետևանքն է:

-Եթե դա փոխադարձ չլինի, կմարի, դա եղել է փոխադարձ:

-Ես «Հայաստան» դաշինքի գործունեության մաին կարող եմ խոսել, կոնկրետ մեր դաշինքը ատելության խոսք տարածելով չի զբաղվել:

Անդրադառնալով ձեր հարցին՝ ընդունո՞ւմ ենք Փաշինյանի առաջարկը, նախ նշեմ, որ այս պահի դրությամբ մեր դաշինքի առնվազն 2 անդամի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ մանր վրեժխնդրությունից դրդված: Հետևաբար, երբ ամբողջ քարոզարշավի ընթացքում խոսվում է ատելությունից, հեգնական առաջարկ է արվում ողջագուրվել ասֆալտի հետ, և դրանից մի քանի օր հետո ասում է՝ եկեք կառուցողական աշխատենք, սա անկեղծ մղումներով չէ:

-Ընտրակաշառքին առնչվող մեղադրանքով են ձերբակալվել ձեր թիմակիցները, եթե օրենք է խախտվել, բնականաբար պետք է գնալ այդ մարդկանց հետևից:

-Միանշանակ, ցանկացած խախտման դեպքում իրավապահ համակարգը պետք է գնա, բայց, օրինակ՝ Մեղրու համայնքապետի նկատմամբ կարված գործը, մեծ հաշվով, տեղի է ունեցել 2017-ին: Երեք տարի շարունակ նորմալ աշխատանքներ է իրականացրել, դա գնահատվել է այս իշխանությունների կողմից, և հիմա ընտրություններից հետո, այն դեպքում, երբ նա «Հայաստան» դաշինքի անդամ է, մեկ էլ հիշում են, որ 2017-ին ինչ-որ գործարք է կնքվել, և նրա նկատմամբ քրեական հետապնդում պետք է իրականացվի, բա ո՞ւր էիք երեք տարի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան