Անսպասելի «ռեյդ». ինչ էր փնտրում ոստիկանությունը` քաղաքացիներին տեղեկատվական բլոկադայի մեջ պահելով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.05.2026 | 12:03
Լիտվայում ուկրաինական անօդաչու թռչող սարք է ընկել
18.05.2026 | 11:55
Ընդամենը 3 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել ԱԺԲ-ի ցուցակի առաջին համարը
18.05.2026 | 11:44
5.3 մլն դրամի հափշտակություն․ ՀՊՄՀ-ի պրոռեկտորի, նրա որդու և Սմբատ Լպուտյանի գործն ուղարկվել է դատարան
18.05.2026 | 11:38
Անդրեյ Երմակին հաջողվել է հավաքել գրավի գումարը. նա ազատ կարձակվի կալանքից
18.05.2026 | 11:30
Փաշինյանը քաղաքացու հետ թեժ վիճեց․ «Ռոբին էլ, կալուգացուն էլ սատկացնելու եմ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 11:19
Հայ սամբիստներն 9 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
18.05.2026 | 11:13
Գնաճային իրավիճակը, որը աշխարհում ստեղծվել է, ազդելու է նաև Հայաստանի վրա․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 10:59
Ռուսաստանը հարվածել է Դնեպրոպետրովսկին և Օդեսային. զոհեր և վիրավորներ կան
18.05.2026 | 10:51
Անընդունելի է մեզ համար, ուղեվարձի հավաքագրումներն առաջնահերթություն են․ Փամբուխչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 10:42
Թանգարանները դառնում են մշակութային երկխոսության և համամարդկային արժեքների ամրապնդման տարածքներ․ ԿԳՄՍ նախարար
18.05.2026 | 10:31
Թրամփը զգուշացնում է Իրանին՝ գործարքի «ժամանակը սպառվում է»
18.05.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 18-ի դրությամբ
18.05.2026 | 10:02
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
18.05.2026 | 10:02
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 10:01
«Ուժեղ Հայաստան» դաշինքի 10 ձերբակալված աջակիցներից 6-ը կալանավորվել է
Բոլորը

Երեկ գիշեր ոստիկանությունը կարմիր բերետավորների ներգրավվմամբ խստացված ստուգումներ է իրականացրել մայրաքաղաքում եւ Երեւան մտնող ավտոճանապարհներին: Մինչեւ կեսգիշերն անց ոստիկանության ծառայողները կանգնեցնում էին ավտոմեքենաները եւ ստուգումներ իրականացնում:

Երեւանի կենտրոնում երթեւեկությունը ժամեր շարունակ կաթվածահար էր եղել: Սակայն, ուշագրավն այն էր, որ իրավապահների գործողությունների վերաբերյալ ոստիկանությունը որեւէ տեղեկություն չէր տարածում:  Պաշտոնական տեղեկությունը եղավ միայն այսօր՝ օրվա երկրորդ կեսին, իսկ մինչ այդ քաղաքացիների շրջանում խուճապ էր:

Պաշտոնական տեղեկատվության բացակայությունը բազմաթիվ վարկածների շրջանառության պատճառ դարձավ. բանը հասավ նրան, որ ապատեղեկատվություն տարածվեց, թե Երեւանում ոստիկանները դիվերսանտների են փնտրում:

«Մեդիատեռոր» ձեւակերպումը շրջանառության մեջ դրած իշխանությունները քաղաքացիներին, փաստորեն, ժամեր շարունակ պահեցին տեղեկատվական բլոկադայի մեջ: Քաղաքացիներին ժամեր շարունակ անհանգստության մեջ պահելը և իրավիճակը պարզաբանող որևէ մեկնաբանություն չներկայացնելը տարօրինակ է իշխանությունների այն պնդումների ֆոնին, որ այս կառավարությունը թափանցիկ է գործում:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը խնդրահարույց է համարում ոստիկանության նման գործելակերպը: Դոյդոյանի խոսքով՝ բացի նրանից, որ տեղեկատվության բացակայությունն ապատեղեկատվության տարածման հիմք է դառնում՝ խուճապի առիթ տալով, նաև ոտնահարվում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը:
Ոստիկանությունից Երևանի կենտրոնում և հարակից մայուղիներում ավտոմեքենաները կանգնեցնելու, զննության ու խուզարկությունների վերաբերյալ պարզաբանում ներկայացրին միայն 15 ժամ անց: Իրավապահ կառույցից մանրամասնեցին հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով խստացված ծառայություն են իրականացրել:

Կարմիր բերետավորների եւ ոստիկանության մյուս ծառայողների օպերացիայի արդյունքում տարբեր կասկածանքներով ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 49 անձ, հայտնաբերվել է հրազեն, փամփուշտներ, սառը զենք և մահակներ։ Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունը հետպատերազմական սթրեսային իրավիճակում անթույլատրելի է համարում:
Վերջին շրջանում խոսվում է ոստիկանության բերափոխումների մասին: Երեւանում ծառայության են անցել յոթ հարյուրից ավելի պարեկներ: Ժաննա Ալեքսանյանը մատնացույց անելով իրավապահ կառույցի երեկվա գործողությունները՝ պնդում է, որ ոստիկանությունում բարեփոխման մասին խոսք անգամ չի կարող լինել:

Ոստիկանության ուժեղացված ծառայությունը երեկ գիշեր մեկնարկել էր անսպասելի: Դրանից անմիջապես առաջորեւէ աղմկահարույց միջադեպ տեղի չէր ունեցել: Սակայն վերջին օրերում Երևանի կենտրոնում կրակոցներ էին հնչել: Ամենաթարմ դեպքը գործարար, ԱԺ նորընտրի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի մասնակցությամբ էր: Նա այսօր կալանավորվել է:

Նարեկ Կիրակոսյան