ԼՂ-ում շինարարության ծավալներն այնքան մեծ են, որ աշխատուժի պակաս է զգացվում․ «Կոմերսանտ»-ի անդրադարձը

Լուրեր

27.11.2024 | 18:15
Հայկ Մարությանը մասնակցել է Անդրանիկ Թևանյանի նախաձեռնած ստորագրահավաքին
27.11.2024 | 18:03
Նոր նշանակումներ Զինված ուժերում
27.11.2024 | 18:00
Բաքուն Լեհաստանի նախագահի այցը ՀՀ-Ադրբեջան սահման «հակաադրբեջանական» է անվանել և խոստացել պատասխանել «սադրիչ քայլին»
27.11.2024 | 17:52
Հայտնաբերվել է 9 հետախուզվող
27.11.2024 | 17:41
Չինաստանի ՊՆ ղեկավարին կասկածում են կոռուպցիայի մեջ․ FT
27.11.2024 | 17:32
Նոր պաշտոնանկություններ և նշանակում Կառավարությունում
27.11.2024 | 17:30
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանին
27.11.2024 | 17:21
Ադրբեջանում ՏԻՄ ընտրությունները նշանակվել են 2025թ. հունվարի 29-ին
27.11.2024 | 17:10
Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը
27.11.2024 | 17:00
Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամներին պարգևատրել է հուշամեդալներով և նվերներով
27.11.2024 | 16:58
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԵՄ երկրներին կոչ է անում ավելացնել պաշտպանական ծախսերը՝ մոտեցնելով ռուսական մակարդակին
27.11.2024 | 16:47
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին
27.11.2024 | 16:35
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա և փոխհատուցել Լիբանանին պատճառած վնասները
27.11.2024 | 16:27
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարը․ ԱԳՆ
27.11.2024 | 16:14
Լիտվան հայտարարել է, որ Ուկրաինա զորք ուղարկելու համար ամբողջ ՆԱՏՕ-ի համաձայնությունն անհրաժեշտ չէ
Բոլորը

Հայաստանի կառավարությունը, հիմնադրամները, անհատ բարերարները գումարներ են հատկացնում՝ Լեռնային Ղարաբաղում նոր տներ կառուցելու նրանց համար, որոնց գյուղերն անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող լայնածավալ շինարարական աշխատանքներին։

Հրապարակման մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայաբնակ հատվածն աստիճանաբար ուշքի է գալիս 2020 թվականի աշնան պատերազմի կորուստներից հետո։ Չճանաչված հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում պատերազմի հետքերը գրեթե չեն երևում։ Միաժամանակ, քաղաքի ծայրամասերում և դրանից դուրս նույնիսկ նոր թաղամասեր են կառուցվում տեղահանվածների համար, որոնց տները մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ։

Սակայն, ըստ հոդվածագրի, հումանիտար ճգնաժամն իրեն զգացնել տալիս է՝ մոտ 30․000 մարդ բնակարանի կարիք ունի, սա այն դեպքում, երբ Հանրապետության բնակչության թիվը 150․000 է։

Հիմա արդեն Ղարաբաղում 2․500 բնակարան է կառուցվում, մոտ ժամանակներում ևս այդքանն էլ նախատեսվում է կառուցել։ Ապաստան չունեցող մարդկանց մեծ մասը Հադրութի և Շուշիի բնակիչներն են։ Իրենց տները ստիպված լքել են նաև Ակնայի (Աղդամ), Բերձորի (Լաչին), Քարվաճառի (Քելբաջար) բնակիչները։

Լրատվամիջոցը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի՝ բնակարանի կարիք ունեցող հայերը հիմա ժամանակավորապես ապրում են Ստեփանակերտի արվարձաններում և Հայաստանի մի շարք քաղաքներում։ Բացի այդ, Արցախի մայրաքաղաքից ոչ հեռու մեկ ամսից ավելի է՝ կառուցվում է նոր գյուղ՝ Աստղաշեն անունով։ Այստեղ նախատեսվում է 4 գյուղերի տեղահանվածների համար 170 տուն կառուցել։ Շինարարությունում էլ հաճախ աշխատում են հենց այն մարդիկ, որոնց հատկացվելու են կառուցվող տները։

«Կոմերսանտը» գրում է, որ փոքրիկ Լեռնային Ղարաբաղի համար շինարարության ծավալներն այնքան մեծ են, որ նույնիսկ աշխատուժի պակաս է զգացվում։ Հայաստանից շինարարական բրիգադների տեղափոխումն անգամ չի բավարարում պահանջարկը։ Այդպիսի բրիգադներ են աշխատում նաև նոր Աստղաշեն գյուղում։

«Ընդհանուր առմամբ, մենք պետք է կառուցենք մոտ 5․000 տուն տեղահանվածների համար։ Շինարարական աշխատանքներն ընթանում են ակտիվ տեմպերով՝ բարերարների ու «Հայաստան» հիմնադրամի միջոցներով»,- լրատվամիջոցին ասել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ շինարարությունն ավարտելու են 3 տարվա ընթացքում։

«Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր տեղահանված ստանա իր տունը Ղարաբաղում և ոչ ոք չլքի մեր երկիրը։ Տների կառուցման համար 200 մլն դոլար է հատկացվել «Հայաստան» հիմնադրամից»,- ասել է նախարարը։

Նշվում է նաև, որ նախատեսվող բնակարանային ֆոնդի հինգերորդ մասը կարող է կառուցվել Մոսկվայի հումանիտար օգնության հաշվին։

«Հուսով ենք, որ մոտ 1000 հավաքովի տուն Ղարաբաղում կկառուցվի Ռուսաստանի կառավարության հատկացրած միջոցներով։ Այս հարցն արդեն քննարկվել է, սպասում ենք ռուսական կառավարության որոշմանը»,- ասել է Արամ Սարգսյանը։

ԼՂՀ կառավարությունը դեռ ամիսներ առաջ էր Ռուսաստանին դիմել՝ 8000 մոդուլային տների տրամադրման համար, սակայն ընթացքում այն կրճատվեց՝ հասնելով 1000-ի։ Նախարար Սարգսյանը լրատվամիջոցին ասել է, որ Ղարաբաղի ապագա կարգավիճակի անորոշությունը տագնապալի է, բայց մարդկանց չի խանգարում իրենց կյանքը պլանավորել։

«Պարզ է մի բան՝ Ղարաբաղի բնակիչները պետք է իրենց ապագան կառուցեն այստեղ։ Իսկ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- հայտարարել է արցախցի նախարարը։

Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էլ լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ ներկա պայմաններում չճանաչված Հանրապետության ապագայի անորոշությունը «ամենամեծ թշնամին» է։

«Սակայն մենք պետք է հասկանանք, որ սա է իրականությունը, և այս իրականությունում մենք կարող է դեռ երկար ապրենք։ Դրա համար պետք է մտածել Ղարաբաղի զարգացման մասին»,- ասել է նա։

Հիմա Ստեփանակերտում Հայաստանի կառավարության հետ միասին մտածում են պարզ ֆինանսական օժանդակությունից անցնել զարգացման ծրագրերի։

«Կան բազմաթիվ բիզնես նախագծեր գյուղատնտեսության, էներգետիկայի, ոլորտներում, որոնք ծրագրում ենք իրականացնել ապագայում ներդրողների հետ։ Նրանք ներդրողներ են Հայաստանից և Սփյուռքից։ Արդեն կա նախագիծ՝ նոր թռչնաֆաբրիկայի կառուցման համար, որտեղ ներդրումը կազմում է 500․000 դոլար։ Այն կֆինանսավորվի պետության կողմից՝ Հայաստանից մասնավոր ընկերության հետ համագործակցությամբ։ Սա նոր աշխատատեղեր կստեղծի, որն այդքան անհրաժեշտ է Ղարաբաղին»,- ասել է Հայկ Խանումյանը։

Նման տրամադրություններն իշխում են ոչ միայն ԼՂՀ ղեկավարության, այլև բնակչության շրջանում։

«Պատերազմում պարտությունից հետո, իհարկե, շատ դժվար է ապրել, ուշքի գալ, մտածել ապագայի մասին։ Հատկապես դժվար է դա անել՝ իմանալով, որ թուրքը նստած է Շուշիում։ Բայց պետք է դա անենք, եթե ուզում ենք հետագայում էլ ապրել Ղարաբաղում։ Մենք պարտվել ենք պատերազմում, բայց որպես ազգ կորած չենք»,- «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի բնակչուհի Սիրանույշը։

Էմմա Չոբանյան