Ապագա կառավարությունը կազմված կլինի ձայնազուրկ նախարարներից

Լուրեր

13.06.2026 | 13:33
Սպասվում է քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. Գագիկ Սուրենյան
13.06.2026 | 13:18
«էն փողը տվի՞ր», «Չէ, հեսա կտամ ապո, տալով ման եմ գալի»․ ՀԿԿ-ն ընտրակաշառքի մասին գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 13:14
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
13.06.2026 | 12:51
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13.06.2026 | 12:34
Հայաստանը ՄԱԿ-ում աջակցություն է հայտնել UNDP-ի և UNFPA-ի մանդատներին
13.06.2026 | 12:07
ԱԱ-2026․ Օրվա խաղերը, պայքարը սկսում է Բրազիլի հավաքականը
13.06.2026 | 11:55
Երևանում կանցկացվի Հայ-բրիտանական բիզնես համաժողով
13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.06.2026 | 09:41
RAF․ Արման Ծառուկյանը և Թոնի Ֆերգյուսոնն անցկացրել են հայացքների մենամարտ, Արսեն Հարությունյանը ևս հանդիպել է իր մրցակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 09:30
ԱԱ-2026․ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ապագա կառավարության նախարարները փաստացի աշակերտի կարգավիճակում կլինեն, քանի որ նրանք միայն վարչապետի թույլտվությամբ ծպտուն հանելու իրավունք կունենան։ 

«Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» օրենքը բազում քննարկումների տեղիք է տվել։ Այդ նախագիծը ներառված է խորհրդարանի՝ այսօր գումարված արտահերթ նիստի օրակարգում և կասկածից վեր է, որ այն կընդունվի։

 «Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» օրենքի նախագծի հետ կապված քննարկումները հիմնականում վերաբերվում էին կառավարության նիստերը դռնփակ դարձնելու դրույթին: Ինչպես հայտնի է, իբրև այդ մոտեցման հիմնավորում ներկայացվում է այն պնդումը, որ դռնփակ ռեժիմում կառավարության անդամները ավելի անկաշկանդ կլինեն և չեն խուսափի իրենց կարծիքը հայտնել։ 

Սակայն առավել կարևոր է նշված օրինագծի 10-րդ հոդվածի 18-րդ կետը, որը սահմանում է․ «Կառավարության անդամն, ինչպես նաև Կառավարության նիստին ներկա եղած այլ անձն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին»։ Այլ կերպ ասած, նախարարները զրկվում են ինքնուրույն կարծիք հայտնելու իրավունքից և ամեն անգամ, երբ լրագրողները նախարարներին կառավարության որևէ որոշման վերաբերյալ հարցեր ուղղեն, նա պետք է վազի վարչապետի մոտ՝ հարցազրույց տալու թույլտվություն ստանալու։ Հայաստանում վաղուց վարվում է մի քաղաքականություն, որի նպատակը քաղաքականությունը ապաքաղաքականացնելն է, որի շրջանակներում նախարարները աստիճանաբար դադարել են քաղաքական գործիչ լինել, նրանք ընդամենը իշխանության բուրգի վերևում նստած անձի «ձեռքի  տակ» աշխատողներ են։ Սակայն մինչ վերը նշված օրինագիծը այդ մոտեցումը ընդամենն արտացոլվում էր հայկական իրականությամբ։ Իսկ այժմ, նախարարներին բերանը փակած աշակերտի վերածելու մոտեցմանը տրվում է օրենքի ուժ։

Կասկածից վեր է, որ այս օրինագծի ընդունումից հետո նախարարներն այլևս կխուսափեն լրագրողների հարցերին պատասխանել, իսկ եթե այնուամենայնիվ գտնվեն հատուկենտ հանդուգն նախարարներ, ապա դասղեկը, այն է վարչապետը, միշտ հնարավորություն կունենան նրա ականջները ձգելու ու արգելելու կարծիք հայտնել։ 

 

Վահագն Հովակիմյան