Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ոչ թե ստրատեգիական, այլ «պրեստիժի» հարց էր․ Վազգեն Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.07.2021 | 14:44«Կրակելու են շատ տարբեր տեղերից։ Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին:
«Չմտնեմ այդ զինվորական ենթադրությունների մեջ։ Բայց մի բան շատ հստակ է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստրատեգիական հարց չէր, այլ «պրեստիժի»` պատվո հարց էր։ Իսկ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թուրքախոս ժողովուրդների ճանապարհն է դա»,– ասաց նա։
Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ, Ադրբեջանի ցանկացած գործողություն առաջին հայացքից կարող է «անկապ» թվալ, բայց դրա վերջնական նպատակը Սյունիքը վերցնելն է։
Մանրամասները՝ տեսանյութում: