Ադրբեջանի բանակը Երասխում ՌԴ-ի գործիքներից է․ Մոսկվան և Բաքուն միասին են գործում․ Հրանտ Տեր-Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.03.2026 | 18:02
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 17:54
Իսպանիայի վարչապետը Մերձավոր Արևելքի պատերազմը համարում է «շատ ավելի վատը», քան 2003 թվականի իրաքյանը
25.03.2026 | 17:46
Ձեններդ կտրե՛ք, տեղներդ նստե՛ք․ Պապիկյանը՝ ընդդիմախոսներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 17:39
Եկեղեցական եմ, հաշվառված եմ Մայր Աթոռ վանքում, դիվանապետն եմ. Արշակ արքեպիսկոպոսը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 17:34
Վախկոտ դավաճանները և փախած էլիտաները Ղարաբաղի ժողովրդին այնտեղ պահել են պատանդի կարգավիճակով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 17:31
Վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները «երաշխավորացավ» են կպել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 17:29
Ծառայությունից խուսափած անձինք մեզ դասեր տալու իրավունք չունեն․ Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 17:22
Խվիչա Կվարացխելիան Վրաստանի հավաքականի նոր ավագն է
25.03.2026 | 17:14
Էս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի՝ շարունակո՞ւմ ա ղարաբաղյան շարժումը, թե՝ ոչ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 17:07
Գեյջիի մենեջեր․ Ջասթինը կարող էր գոտու համար մենամարտել Ծառուկյանի հետ, եթե Տոպուրիան հրաժարվեր
25.03.2026 | 16:57
2 պատգամավորներ կային, ակտիվ հարցեր էիր տալիս․ հիմա Քոչարյանին են բռնել հարցեր տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 16:53
Արարատի և Արմավիրի մարզերում կասեցվել է 7 ապօրինի հորի շահագործում
25.03.2026 | 16:46
Մեծ թիվ են կազմում վարորդական իրավունքի քննությանն արտահերթ մասնակցելու հնարավորությունից օգտվողները. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 16:44
2022-ի «ինքնասպանությունը» վերաորակվել է սպանության․ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ
25.03.2026 | 16:35
ՌԴ-ի նոր հարվածների հետևանքով Ուկրաինայում երեք մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Factor TVի հարցազրույցը հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ

-Այսօր Մոսկվայում հանդիպելու են Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Երկու շաբաթ առաջ Փաշինյան-Պուտին հանդիպումը կայացավ՝ Պուտինի հրավերով, այս իրադրությունը համեմվեց ադրբեջանական կողմից Երասխում կրակոցներով: Երասխի գյուղապետը վիրավորում ստացավ: Ադրբեջանը կարծես թե թեժ է պահում իրավիճակը: Ինչո՞ւ է Ադրբեջանը սրում իրավիճակը:

-Մենք պետք է արձանագրենք, որ պատերազմը չի ավարտվել, իհարկե, ակտիվ լայնածավալ փուլը ավարտվել է, բայց սողացող պատերազմը, անկայունությունը շարունակվում է: Այս մասին փորձագետները շատ են խոսել, բայց ցավոք քաղաքական դաշտի լայն շրջանակը չի փորձել բացատրել այս թեման ժողովրդին: Նոյեմբերին կար պատրանք, որ թեկուզ ծանր պարտության գնով, բայց ամեն դեպքում պատերազմի վտանգից ազատվեցիքն, և շատ քչերն էին զգուշացնում, որ անկայունության փուլը չի ավարտվել: Հիմա մենք տեսնում ենք, որ պատերազմը շարունակվում է:

-Պատճառներն ամենակարևորն են, թերևս:

-Իհարկե, պատճառների մասին շատ կարող ենք խոսել, ես ռազմական բառապաշարով կբաժանեի ստրատեգիական, օպերատիվ և տակտիկական մակարդակներով, կփորձեմ կարճ ներկայացնել: Ստրատեգիական մակարդակի մասին. քանի դեռ այս տարածաշրջանային իրավիճակը չի եկել հանգուցալուծման, իսկ տարածաշրջանային իրավիճակի մեխն այն է, որ Ռուսաստանը փորձում է տարածաշրջանում վերականգնել իր գերիշխանությունը, նոր որակի ազդեցություն ձեռք բերել, և քանի դեռ սա չի եղել, անկայունությունը շարունակվելու է: Իսկ տարածաշրջանում Ռուսաստանի գերակայության, գերիշխանության վերականգնման հարցը հեշտ լուծվելիք հարց չէ և դեռ հարց է՝ կստացվի, թե ոչ: Օպրետաիվ մակարդակի մասին. նոյեմբերի 9-ի փաստաթղթով երբ որ հետադարձ նայում ենք, տեսնում ենք, որ քաղաքական խնդիրները, որոնք պետք է լուծվեին այս պատերազմով, վերջնականապես չեն լուծվել, մի մասն է լուծվել… Բաներ կան, որ չեն լուծվել, օրինակ՝ Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող Սյունիքով անցնող ճանապարհի բացման հարցը, սա ռուս-ադրբեջանական խնդիր է, թղթի վրա կա, բայց մեկնաբանության վեճ կա՝ միջանցք է, թե ճանապարհ, երկրորդ՝ հայտնվեց սահմանազատման, անկլավների թեման:

-Նոյեմբերի 9-ի փաստաթղթում այդ մասին չկար:

-Այո՛, առրևույթ չկար: Այդ թեման անսպասելի հայտնվեց նախընտրական շրջանում, նույնքան անսպասելի անհետացավ, կարծես թե ինչ-որ կուլիսային պայմանավորվածություն կար: Բայց ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ին այդ խնդիրը դրված էր, պարզապես չի հաջողվել արձանագրել թղթի վրա… Խնդիրն այն է, որ իրենք էլ էին շտապում՝ և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը: Սա նշանակում է, որ խնդիրները, մասնակի են լուծվել և հիմա փորձում են լուծել:

-Լուծել Հայաստանի շահերի հաշվի՞ն:

-Լուծել ուժային տարբերակով: Այս սահմանային սրացումներն այս համատեքստում են, որովհետև ցանկացած ուժային գործողություն պետք է նպատակ ունենա, և նպատակը նոյեմբերի 9-ի փաստաթղթով չլուծված խնդիրների պարտադրումն է Հայաստանին:

-Ռուսաստանն այս խաղում ի՞նչ դեր ունի:

-Ռուսաստանի դերը բավականին պարզ է. կա ռուսական մեծ պլան՝ վերադառնալ տարածաշրջան, մեծացնել ազդեցությունը, հնարավորինս վերականգնել նախկին գերիշխանությունը… Դրա լավագույն միջոցներից մեկն է Արցախում ռուսական զորք տեղակայելը, որով և՛ Հայաստանի նկատմամբ է վերահսկողությունը մեծանում, և՛ հնարավորություն է ստեղծվում դեպի Ադրբեջան լայնացնել ազդեցությունը: Հաջորդ պլանում կարող է լինել Վրաստանի հարցը, որը կարող է լուծվել կամ չլուծվել… Ըստ էության՝ հայկական Արցախը բաժանվեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, սա փաստ է… Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերն այսօր համընկնում են, գործում են միասին, վաղը չգիտենք ինչ կլինի, Ադրբեջանը կհամաձայնվի, որ ռուսական զորքերը մնան այդ տարածքներում, Ադրբեջանը կհամաձայնվի՞ մտնել ռուսական ազդեցության գոտի, ռուսները կարո՞ղ են մի օր էր հայկական գործոնը խաղարկել Ադրբեջանում: Ադրբեջանի բանակն այս պատերազմում և հիմա էլ Երասխում ու Սև լճում ՌԴ-ի քաղաքականության գործիքներից մեկն է: Այս ամեն ինչը կարող է փոփոխվել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան