ՊԵԿ-ը Հայրենիքի պաշտպանների համար դասընթացներ է կազմակերպել՝ հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար մեկնարկել են դասընթացներ. տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Դեռևս ապրիլին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորների համար անվճար դասընթացներ կազմակերպել՝ հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով: Իսկ մայիսին արդեն համագործակցության հուշագիր է կնքվել՝ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի միջև:

Երկու կառույցների գործակցությամբ Հայրենիքի պաշտպանների սոցիալական ինտեգրման և զբաղվածության հարցերի լուծման ուղղված ևս մեկ կարևոր նախաձեռնություն կյանքի կոչվեց: Պետական եկամուտների կոմիտեում աշխատելու նպատակով շուրջ մեկ ամիս տևողությամբ ուսումնական կուրսի ընթացքում տղաները ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ հարկային, մաքսային օրենսդրության և ընթացակարգերի վերաբերյալ:

ՊԵԿ ուսումնական կենտրոնը Հայրենիքի պաշտպանների համար ընդլայնել է նաև կրթական ծրագրերի ուղղվածությունը, ներառելով նաև հաշվապահական հաշվառում՝ գործարարների մոտ աշխատելու հնարավորությամբ: Մեկ ամսվա ընթացքում դասընթացի մասնակիցներին կմատուցվի գիտելքիների հիմնական շտեմարանը, որը լիարժեք կբավարարի բիզնես ոլորտում հաշվապահ աշխատելու համար:

Հենաշարժողական դժվարություն ունեցող տղաների համար դասընթացները կազմակերպվում են առցանց:

Երեք ուղղությամբ անցկացվող ուսումնական ծրագրի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր: