Կառավարության նիստում կրթության ոլորտի հարցեր կքննարկվեն
Հասարակություն
05.03.2018 | 19:27Մարտի 6-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին»
ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: