Թուրքիան YouTube-ի բլոգերներին գումար է առաջարկում՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութեր պատրաստելու համար

Լուրեր

25.09.2026 | 02:47
Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում․ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 23:24
Ապարան քաղաքում, Կայք բնակավայրում, Վանաձոր քաղաքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
24.09.2026 | 23:15
Հայկական ծագման արտահանումը Չինաստան աճել է 76, ԵՄ՝ 69 տոկոսով. Պապոյան
24.09.2026 | 22:59
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ
24.09.2026 | 22:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.09.2026 | 22:37
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել հայկական արտադրանք գնել
24.09.2026 | 22:28
ԵՄ-ն RT France-ի նախկին ղեկավարի նկատմամբ սահմանափակող միջոցներ է կիրառել ՌԴ հիբրիդային սպառնալիքների շրջանակում
24.09.2026 | 22:15
Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
24.09.2026 | 22:02
Արտաքսված ադրբեջանական քաղհասարակությունը ԵԽ-ին կոչ է անում Բաքվի դեմ միջոցներ ձեռնարկել
24.09.2026 | 21:50
Քննարկվել են ՀՀ Կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր
24.09.2026 | 21:44
Միրզոյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը քննարկել են հումանիտար հարցեր
24.09.2026 | 21:31
ԱՄՆ-ը ձգտում է Հայաստան-Ադրբեջան տարանցիկ համաձայնագիրը վերածել ներդրումային հնարավորության․ ինչ է քննարկվել Նյու Յորքում TRIPP-ի հետ կապված
24.09.2026 | 21:20
Մայր Աթոռն արձագանքեց․ ինչպես են մեկնաբանում Փաշինյանի պատվիրած զեկույցը տարբեր կողմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 21:10
Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
24.09.2026 | 21:00
Սամվել Կարապետյանի լավ կողմն այն է, որ ասաց իր մտածածը՝ անտեր կմնան, եթե ՌԴ բազան հանեն․ Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան ակտիվորեն շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։ Հիմա էլ Անկարան անցել է քարոզչական նոր մեթոդի՝ համացանցի հայտնի բլոգերների ու հարթակների ներգրավմանը Հայոց ցեղասպանության ժխտման քարոզչական գործում։

Մասնավորապես, օրերս Kraut յութուբյան ալիքը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որ իրենց էլեկտրոնային հասցեին նամակ են ստացել թուրքական 365 derece թվային գործակալությունից, որոնք խնդրել են հայտնել իրենց համար զգայուն թեմայի շուրջ տեսանյութ պատրաստելու արժեքը։

Ի դեպ, Kraut-ը YouTube-ում բավական հանրահայտ ալիք է, հիմնականում պատմությանն առնչվող տեսանյութեր է հրապարակում և ունի 356․000-ից ավելի հետևորդ։ Ալիքի հայտարարության մեջ նշվում է, որ իրենց առաջարկել են ուղարկել մշակված բովանդակությունը, անել անիմացիան և խմբագրումն ու տեղադրել ալիքում։

«Պարզվեց՝ նրանք ցանկանում էին, որ ես ժխտեմ Հայոց ցեղասպանությունը։ Ավելին, նրանք ուզում էին, որ ես դա անեմ Թուրքիայի մասին իմ հոլովակների ձևով»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակը նշել է նաև, որ պատմական փաստը չի վաճառվում, իսկ Հայոց ցեղասպանությունն այդպիսի պատմական փաստ է։

«Դա մի բան է, որը ես չեմ կարող անել։ Հայոց ցեղասպանությունն իրական ու ներկա հիշեցում է պատմության սարսափների ու մարդկանց տրավմաների մասին է»,- ասվում է տեքստում։

Պատմությանը վերաբերող բովանդակությամբ YouTube-ի մեկ այլ հայտնի ալիք՝ James Suibhne-ն էլ արձագանքել է այս հայտարարությունը՝ նշելով, որ իրենց ևս նման առաջարկ են արել։ James Suibhne ալիքն ունի շուրջ 460․000 հետևորդ։

«Ես ևս ստացել եմ նման էլեկտրոնային նամակ թուրքական մեդիա ընկերությունից, որում ինձ առաջարկվում է վճար Հայոց ցեղասպանությունը ժխտող քարոզչություն անելու համար։ Սա զզվելի է»,- ասված է թվիթերյան գրառման մեջ։

Հավելենք, որ Kraut-ը նախօրեին ևս մի հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ թուրքական 365 decere ընկերության հետ կապ են հաստատել, որոնք ասել են, թե տեղի ունեցածի հետ կապ չունեն՝ պնդելով, որ նման քարոզչական արշավում ներգրավված չեն և չունեն կապեր կառավարության հետ։ Ըստ ընկերության` պարզվել է, որ ինչ-որ անհատ մուտք է գործել ընկերության փոստային ծառայություն և նամակն ուղարկել՝ օգտագործելով ընկերության անունը։

Էմմա Չոբանյան