Ինչո՞ւ են պատգամավորների ծախսերն ավելացվում. Սոֆյա Հովսեփյանի հարցը՝ Վիկտոր Ենգիբարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 13:11
Միջազգային հյուրերը՝ ջրում. Բաքվում հեղեղն ու անձրևը խաթարել են ՄԱԿ-ի WUF-13 ֆորումի բացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 13:05
«Սարդարապատը» դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:54
«Նիկոլ, քեզ ջրելու ենք»․ դիմակավոր անձինք սպառնում են Փաշինյանին, նա արձագանքում է կոշտ բառապաշարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:46
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:45
«Ագարակ» անցակետում շինսալիկներ տեղափոխող բեռնատարից 28 կգ հաշիշ է հայտնաբերվել․ ՊԵԿ
18.05.2026 | 12:34
Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալով կվերադառնան Կաունասից
18.05.2026 | 12:26
ՔՊ-ին սատարող անձի լուսանկարով անպարկեշտ տեսանյութ հրապարակելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
18.05.2026 | 12:25
Ադրբեջանից ՀՀ արտահանումը 2026 թվականի սկզբից գերազանցել է 9,6 միլիոն դոլարը
18.05.2026 | 12:18
Յանիկ Սիները հաղթել է Հռոմի «Մասթերսում» ու սահմանել ռեկորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:10
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:10
«Ուժեղ Հայաստանի» 7 ներկայացուցիչ կալանավորվել է // Արցախի թանգարանները ոչնչացման վտանգի տակ են․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 12:03
Լիտվայում ուկրաինական անօդաչու թռչող սարք է ընկել
18.05.2026 | 11:55
Ընդամենը 3 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել ԱԺԲ-ի ցուցակի առաջին համարը
18.05.2026 | 11:44
5.3 մլն դրամի հափշտակություն․ ՀՊՄՀ-ի պրոռեկտորի, նրա որդու և Սմբատ Լպուտյանի գործն ուղարկվել է դատարան
18.05.2026 | 11:38
Անդրեյ Երմակին հաջողվել է հավաքել գրավի գումարը. նա ազատ կարձակվի կալանքից
Բոլորը

Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է իմքայլական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը դարձնել 250 հազար դրամ:

Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հետաքրքրվեց, թե արդյոք 7-րդ գումարման ԱԺ-ի ընթացքում բոլոր պատգամավորները մեկնեցին մարզեր: Նա նաև հետաքրքրվեց, թե աշխատանքային այցերի ընթացքում արդյո՞ք այդ 50 հազար դրամից են օգտվում, այլ ոչ հավելյալ գործուղման ծախսերից։

«Ինչո՞ւ եք 200 հազար դրամ ավելացնում: Մարզի պատգամավորներն ունենում են խնդիրներ, որովհետև անընդհատ մարզեր են մեկնում,  Երևանի պատգամավորները կամ ցուցակով անցած պատգամավորներն, ինչպես տեսնանք, մարզեր առհասարակ չայցելեցին կամ գործողումների միջոցով կրկին այցելեցին»,- դիմելով Ենգիբարյանին՝ հարցրեց Ս.Հովսեփյանը- Ինչո՞ւ ենք 200 հազար դրամն ավելացնում մի բանի համար, երբ առանց էլ այն էլ այդ ծախսերը հոգում են»:

«Արտասահման գործուղվելիս, երբ  գործ ունենք բավական մեծ ծախսերի հետ, ԱԺ-ն ծածկում է այդ ծախսերը, բայց հանրապետության ներսում պատգամավորների նյութատեխնիկական սպասարկումը բարելավելու կարիք ունի»,- արձագանքեց Վիկտոր Ենգիբարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: