Հանրապետության 46 շենքը բանավոր խոստումներին չի հավատում․ ինչ ճակատագրի կարժանանա հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Հանրապետության 46 հասցեում գտնվող 19-րդ դարի այս հուշարձան-շենքը վերջին օրերին հայտնվել է պատմամշակութային շինությունների պահպանությամբ մտահոգ քաղաքացիների ուշադրության կենտրոնում։ Բանն այն է, որ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն ահազանգել էր՝ կառուցապատում իրականացնող ընկերությունը նախատեսում է քանդել շենքը՝ պահպանելով միայն արտաքին հատվածը: Պետության կողմից պահպանվող հուշարձան-շենքը ներառված է 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի կառուցապատման ծրագրում։

Օրեր առաջ այստեղ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին ներկայացնել կոնկրետ նախագիծ և հայեցակարգ առ այն, թե ինչ է սպասվում հուշարձան շենքին և, առհասարակ, թաղամասին։ Կառուցապատում իրականացnող կապալառու ընկերության ներկայացուցիչն էլ կոնկրետ շենքի մասով պնդում էր՝ այն չեն քանդելու, այլ ամրակայելու և վերականգնելու են. ապամոնտաժելու են միայն հետնամասում գտնվող կցակառույց-հատվածը։

Ընկերության ներկայացուցիչը խոստացել էր, որ կհանդիպի ակցիայի մասնակիցներին և ցույց կտա կառուցապատման նախագիծն ու համապատասխան փաստաթղթերը։ Նա, սակայն, ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը եկել էր ձեռնունայն, փոխարենը նրա կողմից հնչեցին բանավոր հավաստիացումներ այն մասին, որ շենքին վտանգ չի սպառնում։

Ակցիայի մասնակից Սեդա Գրիգորյանը նշում է՝ ինչպես երեկ, այնպես էլ այսօր կապալառու ընկերության ներկայացուցիչը միայն բանավոր հավաստիացումներ է ներկայարցել, որը բավական չէ։

«Փաստաթղթերը դեռևս պատրաստ չեն, դրա համար եմ առանց դրանց եկել, մենք միայն ցանկապատում ենք, թող մարդիկ հանգիստ լինեն, ոչ մի բան չի քանդվում»,- ասաց «ԿաԷռ Քնսթրաքշն» ՍՊԸ ներկայացուցիչ Արման Մկրտչյանը։

Նա խոստացավ փաստաթղթեր հրապարակել ավելի ուշ, երբ դրանք պաշտոնապես հաստատված կլինեն։ Եվ եթե դեռ մեկ օր առաջ նա նպատակահարմար չէր համարում նախագիծը ներկայացնել քաղաքացիներին, ապա այսօր արդեն խոսում է հանրային քննարկումներ անցկացնելու անհրաժեշտության մասին։

«Երեկ ասում էր, որ ֆասսադը պետք է պահպանվի, դեպի ներս գնացող պատը վեց մետր- յոթ մետր պետք է պահպանվի, մնացածը պետք է ապամոնտաժվի, իսկ այսօր պարզվում է, որ ամբողջն էլ պահպանվելու է, հետևաբար մեր երեկվա բողոքի ձայնը տեղ հասավ»,- նշում է Ֆիրդուսի բնակիչ-սեփականատեր, նկարիչ Արա Շահումյանը։

Թաղամասն իրացման գոտում է 2007 թվականից, սակայն կառուցապատում այստեղ չի կատարվել, փոխարենն այն բաժանվել է լոտերի։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դեռ նախորդ տարի հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ Ֆիրդուսի թաղամասի երկու պատմամշակութային շինությունների քանդումը գնահատելով ապօրինի։

Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում նշված է, որ Հանրապետության 46 շենքը վերածվելու է ռեստորանի և ավելացվելու են հարկեր, նախատեսվում է կառուցել 9 հարականի բազմաֆունկցիոնալ շենք։ Կառուցապատում իրականացnղ կապալառու ընկերության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում չմեկնաբանեց այս տեղեկությունը, իսկ ակցիայի մասնակիցները նկատում են՝ իրենց բողոքը միայն մեկ հուշարձանի մասով չէ․ խնդիրն ավելի համակարգային է։

Երևանի քաղաքապետարանը Հանրապետության 46 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան-շենքի քանդման թույլտվություն չի տվել: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանի հետ հարց-պատասխանի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը շեշտում է՝ մենք Երևանի հանդեպ տարիներ շարունակ շատ դաժան ենք վարվել։ Եվ եթե նույնիսկ այս մի շենքը հնարավոր լինի փրկել, դրանով գլխավոր խնդիրը չի լուծվում։ Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ «հանրային գերակա շահ» հասկացությանը պատմական շատ շենքեր զոհ գնացին։ Ճարտարապետների միության նախագահին ուրախացնում է այն հանգամանքը, որ երևանյան շենքի ճակատագրի շուրջ քաղաքացիները մտահոգություն և անհանգստություն են հայտնել։ Մկրտիչ Մինասյանն ընդգծում է՝ կարևորը՝ օրենքի գերակայություն հաստատվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան