Հայաստանը պատանդ է, ԱՄՆ-ն և Ֆրանսիան էլ չեն կարող Արցախի հարցում գործել ՀՀ փոխարեն․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Քաղաքական իրավիճակի և Արցախի շուրջ իրադրության մասին Factor TV-ն զրուցել է «Ազատ հայրենիք» դաշինքի առաջնորդ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Պարո՛ն Ղուկասյան, քաղաքական ճգնաժամը հաղթահարվե՞ց ընտրություններով։

-Հայաստանի քաղաքական ճգնաժամը կապված է Արցախյան երկրորդ պատերազմում պարտության հետ, և այդ ճգնաժամը հաղթահարված չէ։ Մենք չունենք լուծում մեր անվտանգությունը վերականգնելու ոլորտում, չունենք լուծում մեր տնտեսությունն ընդլայնելու ոլորտում։ Եվ ամենակարևորը՝ չունենք լուծում Արցախի կարգավորման հարցում։ Այսինքն՝ բոլոր այն խնդրահարույց հարցերը, լրջագույն քաղաքական խնդիրները, որոնք Հայաստանի առջև արդեն 30 տարի կանգնած են, շարունակում են մնալ անորոշ, և այդ ոլորտներում մենք այսօր ունենք ավելի վատ իրավիճակ, քան երբևէ։

-Ունա՞կ է որևէ քաղաքական համակարգ լուծել այդ խնդիրները՝ հաշվի առնելով, որ Արցախյան հակամարտության լուծումը դրսի հետ է կապված։

-Տնտեսությունն էլ է դրսի հետ կապված։ Այսօր հնարավոր չէ ընդլայնել Հայաստանի տնտեսությունը՝ առանց արտասահմանյան ներդրումների, առանց արտասահմանյան տեխնոլոգիաների։ Դա նախապայմանն է մեր տնտեսության ընդլայնման։ Այսօր գնում է, ըստ էության, լուրջ բաժանում Արևմուտքի և Ռուսաստանի միջև։

Մենք ընտրել ենք Ռուսաստանի հետ դաշնակից մնալու կարգավիճակը, և պետք է Ռուսաստանի հետ կիսենք բոլոր այն բացասական հետևանքները, որոնք առաջանում են այս պառակտումից, որը կա ԵԱՀԿ տարածքում։ Եվ, իմ կարծիքով, 2022 թվականին մենք ականատես կլինենք՝ ինչպես է ձևավորվում այն երկաթյա վարագույրը, որը գոյություն ուներ խորհրդային տարիներին, որը բաժանում էր Խորհրդային Միությունը Եվրոպայից և Արևմուտքից։

Մենք այսօր ունենք մեծ վտանգ, որ կարող ենք մնալ այդ վարագույրի մի կողմում՝ Ռուսաստանի հետ, այսինքն՝ Եվրոպայից և Արևմուտքից մեր կապերից դուրս։

-ԵԱՀԿ ՄԽ համանախագահող 3 երկրների դեսպանները չեն այցելել Շուշի Բաքվի կազմակերպած այցելության ընթացքում։ Կարո՞ղ ենք համարել, որ սա մեր օգտին է, հայկական կողմի օգտին։

-Պիտի ուշադրություն դարձնենք նրան, որ մյուս դեսպաններն այցելել են՝ ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի անդամ հանդիսացող Շվեդիան, Չեխիան, Բելառուսը և բազմաթիվ այլ երկրներ։ Եվ այստեղ տեսնում ենք, որ Հայաստանը չունի քաղաքականություն, և սա շատ բացասական երևույթ է, որը վկայում է, որ մենք պարտվել ենք ոչ միայն ռազմական դաշտում, այլև դիվանագիտական ոլորտում։

-Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասում է, որ պետք է դեռ առկախված թողնել Արցախի կարգավիճակի հարցը։ Ի՞նչ են ասում մյուս երկու համանախագահ պետությունները։ Նրանք կարո՞ղ են ինքնուրույն այլ օրակարգ բերել։

-Տեսեք՝ Հայաստանն այսօր պատանդ է։ Եվ անկախ նրանից՝ ինչ են ասում մյուս երկու պետությունները, իրենք կարող են արգելափակել Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ գործողությունները, բայց իրենք չեն կարող Հայաստանի փոխարեն անել այն, ինչը Հայաստանի պարտավորությունն է և Հայաստանի իրավասությունն է։ Փոխարինել Հայաստանին ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ն չեն կարող։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան