Էդ հանցագործները թող Նիկոլ Փաշինյանի արձանը դնեն․ լեզո՛ւ եք երկարացրել, վայելում եք թալանածն ու լափածը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:00
Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբները հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանով․ գործակալ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ

-Այսօր շուրջ երկու ժամ մարզահամերգային համալիրում ընթացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հանդիպումը, Դուք նույնպես այնտեղ էիք, ի՞նչ քննարկվեց կլոր սեղանի ընթացքում:

-Այո՛, այսօր տեղի է ունեցել այդպիսի հանդիպում:  Այն տեղի ունեցավ փակ ձևաչափով, քննարկել ենք մեր երկրի առջև ծառացած մի շարք խնդիրներ,  ներկայացրել ենք դրանց վերաբերյալ մեր պատկերացումները, և ընդհանրապես արտախորհրդարանական ուժերի, այսպես կոչված, հաղորդակցության հնարավոր ձևաչափի հարցը, դեռևս կա բյուրեղանալու խնդիր…

-«Քաղաքացիական պայմանագիր»-ն ընտրություններում հաղթել է շուրջ 54 տոկոսով՝ մոտավորապես 700 հազար ձայն ստանալով, ներկայացրել է ծրագիր և խոսք է տվել կատարել: Այս ձևաչափը ինչպե՞ս է մոտենում ՔՊ ծրագրին, ՞որն է լինելու ձեր դերը:

-«Արդար Հայաստանը», լինելով նորաստեղծ քաղաքական ուժ, նպատակ ունի քաղաքական որոշումների վրա հետագայում մեծ ազդեցություն ունենալ՝ մեր ժողովրդի վստահությունը ձեռք բերելով, և, ինչու ոչ, դառնալ ազդեցիկ քաղաքական ուժ: Հետընտրական շրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ վարչապետի պաշտոնակատարի կողմից առաջարկ է եղել արտախորհրդարանական ուժերի հաղորդակցության ձևաչափ ստեղծել, բայց թե իրենից ինչ է ներկայացնում, ինչ օրակարգ պետք է լինի, ինչ որոշումներ պետք է քննարկվեն, դա դեռևս խմորումների, քննարկումների փուլում է, դեռևս կոնկրետ վերջնական ինչ-որ բան չկա, որ այսօր ես ներկայացնեմ: ժամանակը կգա և կյանքը ցույց կտա, թե ինչի կբերեն այդ խմորումները: Ինչ վերաբերում է ՔՊ-ի ստացած վստահությանը, իրենք ստացել են ժողովրդի մեծամասնության քվեն, ինքնուրույն քաղաքական ուժ են, իրենք են որոշում իրենց անելիքները, իրենց ռազմավարական ուղղությունները, կներկայացնեն ծրագիր, ծրագրի վերաբերյալ կարտահայտենք մեր դիրքորոշումները: Առաջիկա ժամանակահատվածում խնդիրը իրավիճակի վերլուծությունն է, թե ինչ հանգրվանում է գտնվում այս պահին մեր պետությունը, լուրջ վերլուծության կարիք ունի մինչընտրական, ընտրական և հետընտրական փուլում ստեղծված իրավիճակը, պետք է գույքագրենք, թե ինչ ռեսուրսներ ունենք արտաքին և ներքին մարտահրավերներին դիմակայելու համար: Պետք է կարողանանք  հստակեցնել մեր պետության զարգացման ուղղությունը և մոդելը և որակի փոփոխության խնդիր դնենք… Մենք դեմ ենք թավիշին, հիմա կառավարությունն էլ է ասել, որ եկել է «թավիշի» վերջը:

Եվ ստանձնում են «պողպատյա» մանդատ:

-Այո՛, և պետք է իրավունքի գերակայության հիման վրա քաղաքականություն վարեն: «Արդար Հայաստանի» ծրագրում էլ է գրված, որ Հայաստանը մենք տեսնում ենք իրավունքի և օրենքի գերակայության վրա հիմնված, սահմանադրականության գաղափարաբանությունն անշրջելի դարձրած իրավական պետություն: Ես պնդում եմ, որ պետք է վերջ տրվի «թավիշին», իշխանությունը պետք է առաջնորդվի օրենքով, իրավունքի գերակայության սկզբունքով, իրավական պետության տրամաբանությամբ: Այս ընտրությունների հետևանքով թավիշի գործունեության արդյունքում որոշ ենթադրյալ հանցագործներ հայտնվեցին խորհրդարանում և դարձան լեգիտիմ ընդդիմություն: Ես խորքային մարտահրավերների մասին եմ խոսում: Եվ նորաստեղծ այն քաղաքական ուժերը, որոնք կարող էին նոր շունչ հաղորդել քաղաքական դաշտին և բազմազանություն ապահովել, մնացին «բորդյուրից» դուրս:

-…«Պողպատե մանդատի» շրջանակներում ի՞նչ կարող է տեղի ունենալ:

-Գործող կառավարությունն ունի ողջամիտ ժամկետ, շատ կարճ ժամանակահատվածում ապացուցելու իր խոսքի և գործի ինդենտիֆիկացումը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան