Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Շուրջ 5 տարի Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Զաքարյանը Factor.am-ին հայտնեց, որ իր հրաժարականը պայմանավորված է ԱԺ պատգամավորական մանդատը վերցնելու հանգամանքով։

«Ես ընդամենը 16 օր առաջ եմ ընկել, չուզեցի, որ 16 օրվա ընթացքում համայնքը կորուստներ ունենար, այսինքն՝ 16 օրից, ամենայն հավանականությամբ, մանդատը պետք է վերցնեմ, գնում եմ Ազգային ժողով»,- ասաց Զաքարյանը։

Արդեն նախկին համայնքապետը մեզ ասաց, որ բացի իրենից հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև իր տեղակալն ու բաժնի պետերը։

«Քանի որ իրենք էլ են գնում խորհրդարան, ճիշտ գտանք, որ չուշացնենք հրաժարականը և նոր թիմը հնարավորինս շուտ ձևավորվի»,- ընդգծեց Զաքարյանը։

Նա նշեց, որ այլ առաջարկություններ՝ կապված պաշտոնի հետ, չեն եղել։ Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համարն է։

Արփի Հակոբյան