ՍԴ-ն քննում է արտահերթի արդյունքների վիճարկման հարցը. քաշաթաղցիների ցույցը գործադիրի դիմաց. Լուրեր
Քաղաքականություն
09.07.2021 | 12:13Հայաստանի Սահմանադրական դատարանը սկսում է քննել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի միասնական դիմումը։ Այդպիսի դիմում ներկայացրել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ու «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները։
Նիստի ընթացքում «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Սահմանադրական դատարանի առջև կազմակերպել է հավաք՝ կազմակերպիչների խոսով` ի պաշտպանություն ժողովրդավարության։
ՀՀ կառավարության շենքի դիմաց ակցիա են կազմակերպել Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանից տեղահանվածները։ Նրանք պահանջում են ՀՀ-ում բնակարանային ապահովման խնդիրների լուծում: