Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել մեր հանրապետության կյանքում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

«Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել մեր հանրապետության կյանքում: Մասնավորապես Երևանի կյանքում իր գործունեությունն է սկսել Պարեկային ոստիկանությունը, որը սկզբունքորեն նոր տիպի և բնույթի ոստիկանություն է։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանում նոր պարեկային ծառայության ներդրմանը։

«Բառիս թե բովանդակային իմաստով, թե մարդկային միջոցի առումով։ Ծառայություն են իրականացնում շուրջ 700 պարեկային ոստիկաններ, և ուզում եմ ընդգծել, որ անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, ովքեր նախկինում ոստիկանությունում չեն աշխատել, այսինքն՝ ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից։ Նաև 30 տոկոսը մեր այն ոստիկաններն են, ովքեր իրենց հետ պետք է լավագույն փորձառությունը բերեն, և մենք ունենանք նոր կարգի ոստիկանություն»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Երևանում ճանապարհային ոստիկանությունը հուլիսի 7-ից դադարեցրել է իր գործունեությունը. այժմ կա միայն ճանապարհային ոստիկանության հատուկ ստորաբաժանում, որը բոլորովին այլ գործառույթներ ունի, և նա քաղաքացիների հետ իրավակարգի պահպանության առումով չի հաղորդակցվելու։

«Պարեկային ոստիկանությունն իրականացնում է և ճանապարհային ոստիկանության գործառույթները, և պարեկապահակային ծառայության գործառույթները, նաև հանցագործությունների կանխման, բացահայտման գործում, հասարակական կարգի պահպանման առումով ունի որոշակի գործառույթներ։

Ուզում եմ ընդգծել, որ մենք մեր ժողովրդից ստացել ենք մանդատ՝ ավելի վճռական և առավել մտածված բարեփոխումներ իրականացնելու, որոնց պոզիտիվ արդյունքը կլինի մաքսիմալ կանխատեսելի։ Պարեկային ծառայության ներդրման գործընթացը պետք է անպայման շարունակվի առաջիկայում։ Մենք պետք է իրականացնենք Շիրակի և Լոռվա մարզի պարեկային ոստիկանության անձնակազմի ընդունելության քննություններ։ Մինչ այդ ուզում եմ ընդգծել, որ այս ծրագիրն իրականացրել ենք մեր միջազգային գործընկերների աջակցությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ, Եվրամիության, Համաշխարհային բանկի գործընկերներին:

Մանրամասները՝ տեսանյութում: