ՀԱՊԿ-ը չկայացած ռազմաքաղաքական դաշինք է, չի կարողանում արձագանքել իր անդամին սպառնացող վտանգներին․ Ռուբեն Սաֆրաստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 14:39
Քաղհասարակության մի մասը դարձել է կառավարության ապոլոգիստը․ Կարեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:30
Այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, շատ խոցելի են, իշխող ուժը օգտագործելու է դա․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:22
Ալիևն ու Ժապարովը պարգևատրել են միմյանց․ Արցախի Շուշին և Ղրղզստանի Չոլպոն-Աթան քույր քաղաքներ են դարձել
31.07.2026 | 14:20
«Ռեալը» ձեռք է բերել Լա Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին
31.07.2026 | 14:13
«Ժողովրդավարությունը հաճախ հետընթաց է ապրում ընտրված իշխանությունների՝ համակարգը քանդող քայլերից»․ Նարեկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:02
Լոռու մարզում սպանության դեպքեր չեն գրանցվել, բացահայտվել է սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք
31.07.2026 | 13:55
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում
31.07.2026 | 13:51
Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան բազային հարվածելու մասին
31.07.2026 | 13:40
ԿՈՆԿԱԿԱՖ-ը ևս միացել է ՖԻՖԱ-ի դեմ բոյկոտին
31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ

-Պարո՛ն Սաֆրաստյան, անդրադառնանք հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքին. կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ տեղի ունեցածն ընդամենը սահմանային միջադեպ է և կառույցի կանոնադրության մեջ չի մտնում դրան արձագանքել՝ զորք ուղարկելով: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ արձագանքեց, որ տեղի ունեցածը չի կարելի միջադեպ համարել, քանի որ մինչև հիմա հայկական տարածքից ադրբեջանական զորքերը դուրս չեն եկել: Այս ամբողջ իրավիճակն ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ճիշտն ասած, ես ավելին չէի էլ սպասում ՀԱՊԿ-ից: Այդ կազմակերպությունը դեռ չի կայացել որպես ռազմաքաղաքական դաշինք: Ըստ էության՝ ճիշտ չի կողմնորոշվում, չի կարողանում արձագանքել այն վտանգներին, որոնք սպառնում են իր անդամ պետությանը: Ինձ համար սպասելի էր այս մոտեցումը ՀԱՊԿ-ի կողմից:

-Այդ դեպքում նույնքան սպասելի՞ էր ՀԱՊԿ-ի արձագանքը Տաջիկստանի սահմանային իրավիճակին, երբ նշվեց, որ անհրաժեշտ օգնության պարագայում ՀԱՊԿ-ն անհապաղ աջակցության կշտապի: Այսինքն՝ մենք տաջիկներից ավելի վա՞տ գործընկեր ենք ՀԱՊԿ-ի համար, ավելի պակա՞ս կարևորության:

-Աստեղ ոչ թե տաջիկների և մեր համեմատությունն է, այլ կարևորն այն է, որ այնտեղ խոսքը ռազմատենչ իսլամի մասին է, որը հարավից՝ Աֆղանստանից մտնում է Կենտրոնական Ասիայի վրայով և կարող է նաև Ռուսաստանի համար վտանգ ներկայացնել, և դա որպես շատ լուրջ խնդիր է դիտարկվում Ռուսաստանի կողմից, նաև Կենտրոնական Ասիայի շատ երկրների կողմից: Այստեղ տարբեր մոտեցումներ են՝ ոչ թե մեր և Տաջիկստանի կարգավիճակների հետ կապված, այլ այն վտանգի գիտակցման, որը գոյություն ունի Հարավային Կովկասում՝ Ադրբեջանից Հայաստանին ուղղված, և Կենտրոնական Ասիայում՝ Աֆղանստանից դեպի Կենտրոնական Ասիա՝ Տաջիկստանին և մյուս երկրներին ուղղված:

-Այսինքն՝ Հայաստանի սահմանի խախտումը, սահմանամերձ շրջանի բնակիչների իրավունքների խախտումը, այս ամենն ավելի պակաս կարևոր են համարում, քան իսլամի ներխուժումը:

-Այո՛: Մենք ստիպված ենք այդ եզրակացության գալ:

-Փաստացի Հայաստանը չդիմեց միջազգային այլ կառույցների, չնայած, Դուք էլ նշեցիք, որ ՀԱՊԿ-ը չկայացած ռազմաքաղաքական դաշինք է, ՄԱԿ-ին չդիմեցինք, ԵԱՀԿ-ին՝ նույնպես, և հիմա արդեն Հայաստանի սահմանամերձ այն շրջաններում, որտեղ իրավիճակը լարված է՝ Սյունիքում և Գեղարքունիքում, ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման հարց է քննարկվում, այդ հարցը նաև Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան այսօրվա հանդիպման օրակարգում է։ Սա կարելի՞ է նորմալ գնահատել՝ հաշվի առնելով, որ մենք հույս դրեցինք ռուսական կողմի աջակցության վրա, և կարծեք այն այդքան էլ համարժեք չեղավ։ Բայց հիմա միջազգային մյուս կառույցներին, որոնք իրավազորություն կունենային և ավելին կարող էին անել, չենք դիմում:

-Ես կարծում եմ, որ մեր ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ երկընտրանք չունի ներկա փուլում։ Գուցե հետագայում փոխվի իրադրությունը, բայց ներկա փուլում մենք, որպես ռազմաքաղաքական դաշինք, պետք է ապավինենք Ռուսաստանի Դաշնությանը, ինչը և արվում է:

-Իսկ հետագայում արտաքին քաղաքականության բազմավեկտորությունը զարգացնելու հեռանկարներ կա՞ն:

-Դա շատ բարդ խնդիր է և կախված է մի շարք հանգամանքներից: Մասնավորապես, ես հավատացած չեմ, որ Ռուսաստանում բնականոն ճանապարհով իշխանությունը կփոխվի, կգան այլ ներկայացուցիչներ, և նրանք կշարունակեն Պուտինի քաղաքականությունը: Ես չեմ բացառում, որ Ռուսաստանն ինքը որոշում կկայացնի իր զինված ուժերը, իր խաղաղապահներին մեր տարածաշրջանից դուրս հանելու մասին: Ես չեմ համարում, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել այն քաղաքականությունը, որը մենք տեսնում ենք:

-Այսինքն՝ վերլուծաբանների տեսակետները, որ Ռուսաստանը տարածաշրջանում երկրորդ ռազմաբազա ունենալու ցանկություն ուներ և ստացավ՝ Արցախում խաղաղապահ զորակազմի տեսքով, և հիմա նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններում է ունենալու, դա կարող է երկար պատմություն չունենալ:

-Չեմ կարծում, թե Ռուսաստանն ընդգծված ցանկություն ուներ երկրորդ ռազմաբազա ունենալու ՀՀ տարածքում, որովհետև դա ծախս է իր համար, ինչպես նաև խաղաղապահ ուժերը։ Ուղղակի դա կապված է Ռուսաստանի ներկա փուլի տարածաշրջանային քաղաքականության հետ, նկատի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասը, այլ նաև Մերձավոր Արևելքը: Բայց դա աքսիոմ չէ, որ Ռուսաստանը կշարունակի այն քաղաքականությունը, որ վարում է հիմա, օրինակ՝ Սիրիայում, Մերձավոր Արևելքում ընդհանրապես, կոնկրետ մեր տարածաշրջանում: Ռուսաստանի վերնախավում կան ուժեր, որոնք գտնում են, որ ՌԴ այս քաղաքականությունն այս պայմաններում ծախսատար է չափից ավելի և չի նպաստում Ռուսաստանի զարգացմանը: ՌԴ քաղաքականությունը կարող է փոխվել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան