Ի՞նչ անել ՀԱՊԿ-ի հետ, ոչինչ, անիմաստ բանի հետ ինչ-որ բան անելը կրկնակի անիմաստ է. Արամ Սարգսյան

Լուրեր

23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.11.2024 | 10:19
Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը
23.11.2024 | 10:02
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն անդրադարձել է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի օրերս արված հայտարարությանը:

«Ստանիսլավի պատասխանի և կարճ ժամանակ հետո նոր ընտրություն մարգարեացողների մասին

Սիրելի ընթերցող, էլի որոշեցի հոդվածի տարբերակով հետդ կիսվել, որովհետև շոգը և քաղաքական իրավիճակը դժվարացնում են քնելը, իսկ մտորումները պարտադրում են գրել։ Որ ՀԱՊԿ-ը ձևական կառույց է, որի նպատակն է ցուցադրել, թե Ռուսաստանը, իբր, գերտերություն է, ակնհայտ և տեսանելի է անգամ բադերին։ Հետևաբար, Ստանիսլավի պատասխանը անկանխատեսելի չէր, ոչ էլ զարմանալի: Ի՞նչ անել ՀԱՊԿ-ի հետ… Ոչինչ, անիմաստ բանի հետ, ինչ- որ բան անելը կրկնակի անիմաստ է: Խնդիրը ի՞նչ անելն է Ռուսաստանի հետ։

2015-ից Թուրքիան իր «Փափուկ ուժի» քաղաքականությունը փոխարինեց բիրտ ուժի գործիքակազմով։ ՌԴ շահերի տարածքներում Թուրքիան ակնհայտ հարձակվում է, իսկ Ռուսաստանը՝ պաշտպանվում։ Պաշտպանվում է, և պաշտպանվելով՝ զիջում ու պարտվում ամեն տեղ։ Սա հանրահայտ փաստ է, որ անգամ ՌԴ ռազմական գերատեսչությունում են շատերը հասկանում և ընդունում։ Նախկինում թուրքերը հասկանում էին, որ չի կարելի անցնել ռուսական պետության կարմիր գծերը, հիմա հանգիստ և հաշվենկատ տեղաշարժում են այդ գծերը ի վնաս ՌԴ-ի և ի շահ Թուրքիայի։ Արցախում, Լավրովի պնդմանը հակառակ, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետեր ունենալը, Ադրբեջանում թուրքական ռազմական բազա դնելու ակնարկը, Թաթարստանի նախագահին, որպես անկախ պետության ղեկավար ընդունելը և թուրք-թաթարական միջպետական պայմանագրեր ստորագրելը, թուրք-ուկրաինական քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի ոչ միայն պարտության, այլև նվաստացման ակնհայտ ապացույցն են։

Համոզված եմ, որ թվարկածիս չի հակադրվի անգամ ամենաթունդ ռուսամետը։ Հետևաբար՝ մեր խնդիրը պետք է լինի ՌԴ-ի հետ հարաբերությունները ոչ թե էլ ավելի խորացնելը, ինչպես առաջարկում են խորհրդարանական ընդդիմությունը և իշխանությունը, այլ քայլ առ քայլ եղածը փոխարինել ԵՄ և ԱՄՆ քաղաքական ու տնտեսական բաղադրիչներով։

Մենք ակտիվորեն պետք է ընդառաջ քայլեր անենք նաև Հնդկաստանի, Չինաստանի, ԱՄԷ-ի և Իրանի առաջարկություններին։ Միայն այդ տարբերակով մենք կարող ենք հզորացնել մեր տնտեսությունը, ուժեղացնել մեր բանակը՝ սպառազինելով նոր, մրցակցային և տեխնոլոգիական զինատեսակներով։

Ռուսաստանը վաղուց ռազմավարական գործընկերոջից վերածվել է միջնորդի: Ինչքան էլ տխուր է, բայց մեզ համար դա չտեսնելը հղի է ավելի տխուր հետևանքներով ու ծանր կորուստներով։ Արդյունքում ստացվում է, որ աշխարհը Ռուսաստանի դեմ է պատժամիջոցներ կիրառում, Ռուսաստանն էլ՝ մեր, արգելելով օտարերկրյա կապիտալի մուտքը Հայաստան։

Շատ կարևոր է նաև մեր նեքին կայունությունը, մեր միասնականության և արդարության ընկալումը։ Պարտությունից ու այսքան զոհերից հետո, սեփական ժողովրդից փողով քվե առնելը, ՈԳԻ սպանել ու ստրկացնել է, իսկ դրանից հետո արդարությունից խոսելը՝ անբարոյականության քրիստոմատիական օրինակ։ Խորհրդարանական համակարգը մեր պարագայում վատ համակարգ է, հղի անընդհատ փոփոխություններով, բայց մեր այսօրվա խորհրդարանում կոալիցիաներ կազմելով իշխանափոխության ռիսկեր չկան, իսկ տնտեսական բունտ Հայաստանում չի եղել և չի լինի։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ նախ փողոցներ փակելու ռեսուրս այլևս չունի, հետո էլ փակելու դեպքում կմեղադրվի մանդատները վայր դնելով խնդրին լուծում չտալու մեջ, ինչպես իրենք էին ժամանակին մեղադրում ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին… Էնպես, որ սեփական թիմի շահերով մարգարեացողները սուտ մարգարե են»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրացումը՝ կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, սահմանային միջադեպ է և չի առնչվում ՀԱՊԿ-ի հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթների հետ: «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ն օգտագործում է իր ներուժը միայն ագրեսիայի, հարձակման դեպքում՝ անդամ երկրներից մեկի վրա։ Այստեղ մենք գործ ունենք սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո՝ զոհեր այնտեղ չկան, կրակոցներ ևս չկան։ Դա սահմանային միջադեպ է, որը պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»,- հայտարարել էր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։ Զասի հայտարարությանը հաջորդել էր հայկական կողմի արձագանքը․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանի որ Ադրբեջանցի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: