Պետական մակարդակով ընտրակաշառք է բաժանվել. Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 09:30
ՀՊԼ. «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» հաղթանակներն ու 14-րդ տուրի տեսաամփոփումը
23.11.2026 | 09:22
Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը
23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
Բոլորը

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումին, որը «Հայաստան» դաշինքը ներկայացրել է Սահմանադրական դատարան։

Մինասյանի խոսքով՝ դիմումի հիմնական միտքն ու տրամաբանությունը հենված է այն ապացուցողական բազայի վրա, ըստ որի՝ հունիսի 20-ի ընտրություններում տեղի են ունեցել այնպիսի մասշտաբային խախտումներ, որոնք չեն կարող արտացոլել իրական պատկերը հասարակության մոտ՝ քաղաքական ուժերին տրված վստահության քվեների մասով։

«Մենք այս պահին կարող ենք արձանագրել, որ իշխող ուժն այդ բոլոր խախտումները հատուկ դիտավորությամբ կազմակերպելու միջոցով փորձել է իշխանության զավթման գործողություն իրականացնել։ Սա ոչ միայն որակական, այլ նաև քաղաքական գնահատումների հարց է, և ներկայացված մեծածավալ բողոքը հենց այս երկու ուղղություններով նույնպես ներկայացված է…

Հուսով ենք ունենք, որ այս գործով հուլիսի 9-ին կայանալիք նիստին ՍԴ-ն կներգրավի նաև մի շարք պետական մարմինների, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կանխարգելել նշված իրավախախտումները։

Կներկայացվի նաև բավական լուրջ տեղեկատվություն կրկնաքվեարկությունների՝ նյութական ռեսուրսները մասսայաբար օգտագործելով՝ ըստ էության պետական մակարդակով ընտրակաշառք բաժանելու միջոցով ընտրության արդյունքները խեղաթյուրելուն ուղղված քայլերը։

Վստահ ենք, որ այս ամենը ոչ միայն ներպետական համակարգում, այլ նաև միջազգային իրավական համակարգում պատշաճ գնահատման ենթակա փաստեր են»,- նշեց Մինասյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում: